Ռուսաստանում մոբիլիզացիայի ֆեյք լուրերը թանկացրել են Երևանի բնակարանների գները

13 Օգոստոսի, 2026

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 13-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այսօր ՀՀ-ում և մասնավորապես՝ Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, սփյուռքի մեր ներկայացուցիչները, անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանում։ Դա, իհարկե, կապված է միջազգային թրենդների հետ, բայց նաև կապված է նրա հետ, որ Հայաստանի գրավիտացիոն ուժն աճում է»։

Կադաստրի կոմիտեի վիճակագրությունն իրոք ցույց է տալիս, որ Երևանում անշարժ գույքի գներն աճում են, հատկապես՝ հունիս ամսից։ Ոլորտի փորձագետները, սակայն, դա կապում են ոչ թե «Հայաստանի գրավիտացիոն ուժի հետ» կամ համարում են, թե «ՀՀ-ում և մասնավորապես՝ Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային», ինչպես որ համարում է Փաշինյանը, այլ հետաքրքրության աճի գլխավոր և գրեթե միակ պատճառ նշում են դեռևս ֆեյքային լուրերը։

Բանն այն է, որ վերջին ամիսներին ինտենսիվ լուրեր են տարածվում, թե ՌԴ-ում այս աշնանը սպասվում է լայնամասշտաբ զորահավաք՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունը նոր թափով շարունակելու համար։ Այդ ֆեյքային լուրերը, պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել են, սակայան համառորեն շարունակում են տարածվել, այդ թվում՝ Հայաստանում, հատկապես՝ իշխանական ֆեյքերի կողմից։

Այդ լուրերի ֆոնին ՌԴ-ում բնակվող բազմաթիվ քաղաքացիներ լքում են երկիրը։ Նրանց մի մասն էլ ուղևորվում է Հայաստան, ինչպես որ դա արեց նաև 2022 թվականին՝ պատերազմի մեկնարկից ի վեր (իհարկե՝ նրանց մեծ մասը հետո լքեց Հայաստանը՝ բողոքելով բնակարանների վարձերի, ապրանքի գնաճից և մի շարք այլ դժվարություններից)։ Հիմա՝ նոր, չհայտարարված, բայց աղմուկ հանած զորահավաքին ընդառաջ Հայաստան են գալիս ՌԴ քաղաքացիներ, վարձակալում բնակարաններ (ինչի պատճառով բնակվարձը ևս թանկացել է), ով ունի հնարավորություն՝ տուն է գնում, ինչի պատճառով անշարժ գույքի գներն աճել են։

Ըստ մեր զրուցակից մասնագետների, անշարժ գույքի թանկացման գլխավոր պատճառը սա է։

 

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...