Գալյանի ընկերուհին «թանկ է նստում» բյուջեի վրա․ «Հրապարակ»

12 Օգոստոսի, 2026

«Հրապարակը» գրում է.  Նախկինում գրել էինք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ Ծովինար Թադեւոսյանը, չունենալով մասնագիտական համապատասխան հմտություններ, իր ղեկավարած հիմնարկում՝ Քրեակատարողական ծառայությունում, սոդոմ-գոմոր է ստեղծել` կամայական ազատում է աշխատողներին, հնձում համակարգի պրոֆեսիոնալներին, որոնք համարձակվում են իր հրամանները խմբագրել կամ առարկել՝ մատնանշելով, թե որն է ճիշտը։

Արդյունքում տասնյակ հարյուրավոր աշխատակիցներ կա՛մ ազատվում են, կա՛մ ազատման դիմումներ են գրում, ապա դատարաններում վիճարկում պետի ապօրինի որոշումները։ Ի դեպ, նրա նախորդը՝ Ամբակում Գրիգորյանն էլ էր նույն ոճով աշխատում։

Ըստ Դատալեքսից վերցված տեղեկությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՔԿԾ-ն հերոս հարկատուների հաշվին մոտ 58 մլն դրամ է վճարել այդ կառույցի նախկին եւ ներկա աշխատողների ապօրինի ազատումների դիմաց` դատական վճիռների համաձայն։ Ընդ որում, դատարաններում շարունակվում են քննվել գործեր, որոնց ճակատագիրը եւս նույնն է լինելու, եւ պետական բյուջեի հաշվին նոր փոխհատուցումներ են վճարվելու: Բայց դրանից ո՛չ գործող պետը, ո՛չ նախկինը չեն տուժում: ՔԿԾ նախկին պետը` Ամբակում Գրիգորյանը, նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական եւ շարունակում է պետբյուջեից աշխատավարձ ստանալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...