Մեզանից որևէ մեկը չի պատրաստվում կողմ քվեարկել «Ալիևյան Սահմանադրության»-ը․ Աննա Գրիգորյան 

11 Օգոստոսի, 2026

 

«Հիմա՝ ֆունդամենտալ հարցին։ Դուք Ձեր ելույթում էլ ասացիք, որ խորհրդարանի և նաև Ձեր պրոֆիլային հանձնաժողովի անկյունաքարային հարցը լինելու է Սահմանադրության հարցը։

Ես ուզում եմ՝ շատ հստակ ասեք՝ արդյո՞ք այդ նոր տեքստի մեջ, որը հայ ժողովուրդը չի տեսել, Անկախության հռչակագրին հղումը հանված է, թե՞ ոչ։

Ժամկետների մասով՝ ինչո՞ւ են այդ փոփոխությունները տեղի ունենում։ Մարտի 1-ին պետք է հրապարակվեր, հիմա ասում եք՝ մինչև տարվա վերջ։ Հանգամանքներով պայմանավորված է այդ փոփոխությունը։

Եվ անկյունաքարային հարցը, որ տիկին Վարդանյանը հնչեցրեց. գիտե՞ք, երբ որ Դուք ասում եք՝ «մենք կգանք, Ձեզ կհամոզենք, կփորձենք խոսել» և այլն, միգուցե այդ դաշտը բաց լինի, օրինակ, Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ, սոցիալական ինչ-որ ծրագրերի շուրջ քննարկումների ժամանակ, բայց սա կարմիր գիծ հանդիսացող քննարկում է։

«Հայաստան» դաշինքը, որին քվեարկել է մոտ 150 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չի լիազորել, որ մենք գանք և կողմ քվեարկենք, մեր դիրքորոշումը, գիտեք, «Ալիևյան Սահմանադրության»-ը։

Հետևաբար, իսկապես ես չեմ հասկանում՝ ինչ տրամաբանությամբ եք ակնկալում, որ երկու երրորդը չունենալու բերումով դուք կարող եք այդ հարցը դնել հանրաքվեի»,- այս հարցն է ուղղել ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 25-ին տրակտորը պայթել է ականի վրա․ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տրակտորի ղեկին եղել է 1992թ. ծնված Գուլիև Սադայօղլուն, սակայն նա վնասվածքներ չի ստացել։ Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի...

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ում ունեցած զգալի ելույթի մասը նվիրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվող «խաղաղությանը»։ Նա հայտարարել է, որ հակամարտությունից հետո տարածաշրջանային կարգավորման գործընթացին զուգահեռ երկրի օրակարգը, ​​ վերջին հաշվով,...