25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am

9 Օգոստոսի, 2026

«Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։

168.am-ի փոխանցմամբ՝ Արամ Արամյանի «ձեռքբերումներից» մի քանի դրվագներ կան, որոնք ներառված են 2026 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում։

Այսպես, պաշտոնյան իր հայտարարագրում տեղեկացրել է 2014 թվականին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գնած և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի և 2025 թվականի ապրիլին 5,4 միլիոն դրամով «Յունեքս» ՍՊԸ-ից գնած 2019 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենայի մասին։

Նրա բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում տատանվել են 700 հազար դրամից 500 հազար դրամի սահմաններում, կանխիկ միջոցները՝ թե՛ տարեվերջին, թե՛ տարեսկզբին եղել են 6 միլիոն դրամի չափով։

Արամ Արամյանի՝ հաշվետու տարվա՝ 40,645,824 դրամ եկամուտն էլ գոյացել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացած 15 միլիոն դրամ փոխառությունից և ՀՀ դատախազությունից ստացած 25,645,824 դրամ աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Համեմատության համար նշենք, որ Արամյանը, օրինակ, 2021 թվականին, երբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն էր, հայտարարագրել էր հաշվետու տարվա՝ 9,130,630 դրամ եկամուտ, որից՝ 8,820,630 դրամը՝ ՀՀ դատախազությունից ստացած աշխատավարձ և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և 310,000 դրամը՝ ՎՏԲ Հայաստան բանկից ստացած փոխառություն։

Արամ Արամյանը նաև հայտնել է հաշվետու տարվա՝ 2025 թվականի տարեվերջին վարկի մայր գումարի՝ 13,327,620 դրամ մնացորդի մասին ու արձանագրել՝ 2025 թվականին վարկի մարմանն ուղղել է 11,658,317 դրամ»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...