Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

8 Օգոստոսի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին շնորհավորում է օգոստոսի 8–ի առիթով, ու նաեւ շնորհավորում է այդ առիթով՝ Ադրբեջանի ժողովրդին։

Թվում է, թե սա պաթոս է։ Իրականում, սա եւս մի ամոթալի շերտ է, որ կա այս ուղերձում։ Ամոթալի է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին շնորհավորելու աստիճանի է բարձրացնում մի իրադարձություն, որը գործնականում հայ ժողովրդի իրավազրկման դրվագ է՝ փաթեթավորված «խաղաղության» մասին հնչեղ կենացներով։

Որովհետեւ, հայ ժողովրդի պետության տարաշքով անցնող ճանապարհի համար պարտադրվել է մի ռեժիմ, որը օրինակ հստակ մերժել է նույն Ադրբեջանը՝ իր ճանապարհների մասով, հայտարարելով, որ Ադրբեջանով անցնող ճանապարհը կկառավարի միայն Ադրբեջանը, ուրիշ ոչ ոք։

Իսկ ահա Ադրբեջանի ժողովորդը ունի «շնորհավորվելու» առիթ, որովհետեւ Հայաստանին փաստացի պարտադրվել է այն պայմանը՝ փաստաթղթավորված, որ Երեւանի առաջ դրել էր Բաքուն։

Դրանով հանդերձ սակայն, Բաքուն իր համար բոլորովին այլ 8 է հռչակել «շնորհավորելի»։ Եվ դա ոչ թե 2025 թվականի օգոստոսի 8–ն է, այլ 2020 թվականի նոյեմբերի 8–ը, երբ ադրբեջանցիները օկուպացրել են Շուշին, այդ օրը եւ 44–օրյա պատերազմի իրենց հաղթանակը նշելով ռազմական շքերթով»։

Նմանատիպ նյութեր

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նյու Ջերսին հանձնել Իսրայելին, երբ երկու երկրների ղեկավարները քննարկում էին Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես և Թրամփը յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մի անգամ Սպիտակ...

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը, Արգենտինայի դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել: Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Այս...