«Շատ խոսվեց քարտեզի հետ կապված, և այսպես հարցադրումներով, այսպես պատրանք ստեղծելով կամ մարդկանց նորից այսպես մոլորեցնելու ինչ-որ փորձեր են կատարվում, իբր թե ընդդիմությունը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Իրականում ի՞նչն է խնդիրը, կամ որտե՞ղից է գալիս այս ամեն ինչը՝ նույն սահմանազատման հետ կապված, երբ որ հանձնաժողով էր ստեղծվում, քննարկումներն էին: Ի՞նչ էինք մենք ասում. մենք ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, այն դեպքում, երբ հակառակը չկա: Եթե սխալվում եմ, կարող եք ուղղել, բայց մինչև այսօր ես չեմ լսել, որ Ադրբեջանը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով ճանաչի. այսպես ընդհանուր ձևակերպում կա, որ ճանաչում է, բայց կոնկրետ քառակուսի կիլոմետրով չկա, նման բան չեն անում: Մեր խնդիրը որն է այստեղ՝ նույն սահմանազատման հետ կապված և մնացածի, որ այստեղ փոխադարձաբար չի գործում:
Մենք գիտենք իրենց պահանջները որոնք են, այսպես զավթողական նաև խոսույթը: Այսքան նաև այս օրերին քննարկված՝ ադրբեջանցիների այս զավթողական քաղաքականության, ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեման նաև դարձավ քննարկման հարց: Ու ընդհանրապես ինչո՞ւ է այս թեման դարձել ինչ-որ քննարկման թեմա: Ես համոզված եմ, որ գնանք 20 տարի հետ, 30 տարի հետ, 10 տարի հետ, իրենք այս նույն բաներից խոսել են. ի վերջո, այդ «Արևմտյան Ադրբեջան» կոչված իրենց կազմակերպությունը կար, մնացածը կար: Բայց սա Հայաստանում չէր դառնում քաղաքական քննարկման թեմա, դուք էլ դրանից չէիք խոսում, իշխանություններն էլ չէին խոսում, որովհետև լուրջ չէր ընկալվում այս ամեն ինչը, որովհետև մենք ուժեղ էինք, էսպես հաղթած էինք, ոտքներս պինդ էր գետնի վրա, կար այդ վստահությունը, կար արտաքին քաղաքականությունը ճիշտ, ու սա չկար»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


