Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է, այլ ստորացվածի վիճակից դուրս գալը․ Աղվան Վարդանյան

7 Օգոստոսի, 2026

«Այս խորհրդարանի, ընդհանրապես մեր իրականության գլխավոր հարցը այն չէ, թե Հայաստանը որքանով կկարողանա Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարել, այդպես փորձում է ներկայացնել ՔՊ-ն։

Անկախության հռչակումից ի վեր, 90-ականներից սկսած, մեր քաղաքականությունը եղել է հնարավորինս ինքնուրույն, բալանսավորված, կոմպլեմենտար, Հայաստանի ազգային-պետական շահերից բխող։

2000-ականներին և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի, և՛ Վրաստանի հետ մենք ունեցել ենք բնականոն հարաբերություններ։ Նույն տրամաբանությամբ՝ Եվրախորհրդի անդամություն, Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի ծրագրեր, Իրանի հետ գազամուղ, էներգետիկ ենթակառուցվածքներ, Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցություն։ Ազգային շահի վճռական պաշտպանության բազմաթիվ օրինակներ կան աշխարհի հզոր պետությունների հետ հարաբերություններում։

Հիշողության թարմացում․ այդ շրջանում Հայաստանի ղեկավար 10 տարի Ռոբերտ Քոչարյանն էր։

Տարբեր է եղել Ադրբեջանի և Թուրքիայի պարագան․ նրանցը՝ թշնամական, մերը՝ անզիջում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և ցեղասպանության միջազգային ճանաչման առումով։

Եվ Հայաստանի այդ ինքնուրույն քաղաքականությունը ընկալում ու ընդունում էին բոլոր ուժային կենտրոնները»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...