Իշխանության համար այլ կարծիք հայտնողը համարվում է «տրոյական ձի»․ Դավիթ Ղազինյան

6 Օգոստոսի, 2026

Դեռևս արբիտրաժի որոշումը չկա, երկրորդը, առաջին ատյանի վարչական դատարանը մեր հայցը մասնակի էր բավարարել. 7 կետից 4.5–ը բավարարել էր, հիմա վերաքննիչում է գտնվում, և հարց է ծագում, թե ինչ են անելու, եթե այդ դատարանները հօգուտ «Տաշիր կապիտալի» որոշում կայացնի։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «ՀԷՑ»–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ ՀԷՑ–ը տրվելու է մասնավորին կառավարման։

«Մենք վատ փորձ ունենք կապված հավատարմագրային կառավարման տալու հետ։ Օրինակ, «Վեոլիա ջուրը» տրված է հավատարմագրային կառավարման և անգամ կառավարությունն ընդունում է, որ խնդիրները ներդրում չանելուց է, իսկ ներդրում պետք է անի պետությունը։ Նախ պետք է պարզել, թե այդ կազմակերպությունը ինչքանո՞վ է վերցնելու և տարեկան մինչև 40-50 մլրդ ներդրումային ծրագիրն ով է իրականացնելու։ Ենթադրում եմ, որ այդ ընկերությունը չի իրականացնի, որովհետեւ իր սեփականը չի, պետք է ի վերջո, շահույթ ունենա,  պետությունն էլ չունի դա իրականացնելու հնարավորությունը»,– նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, կանգառներում կուտակումներ, անվերջանալի խցանումներ․ սա այն իրականությունն է, որին ամեն օր բախվում են երևանցիները, նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Եվ այս պայմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը...

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...