1 մլն դոլար՝ հայկական դեսպանատներում Անկախության օրը նշելու համար

6 Օգոստոսի, 2026

Փաշինյանի կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում որոշեց մեծ գումար տրամադրել հայկական դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ՀՀ անկախության 35-ամյակը նշելու համար։
Համաձայն հիմնավորման՝ ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակում՝ արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ներկայացված միջոցառումների առաջարկությունները նպատակ ունեն արժանապատվորեն նշելու հոբելյանական տարեդարձը, բարձրացնելու Հայաստանի միջազգային տեսանելիությունը, խթանելու երկրի դրական ընկալումը և նպաստելու երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կապերի զարգացմանը։ Միջոցառումների գերակշիռ մասը ենթադրում է պաշտոնական ընդունելություններ։

Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, գրքերի և լուսանկարների ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ և թեմատիկ քննարկումներ, ինչպես նաև Հայաստանի պատմությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող միջոցառումներ։

Միաժամանակ, առաջարկվում է լայնորեն ներկայացնել հայկական խոհանոցը, գինեգործությունը, հայրենական արտադրանքը՝ դրանք ներառելով պաշտոնական միջոցառումների ծրագրերում՝ որպես Հայաստանի զբոսաշրջային և տնտեսական ներուժի ներկայացման լրացուցիչ գործիք։
Նախատեսվում է առանձնահատուկ շեշտադրել Հայաստանի Հանրապետության արդի ձեռքբերումների, խաղաղության օրակարգի, ժողովրդավարական զարգացման, ներդրումային և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացման, ինչպես նաև ակադեմիական, փորձագիտական և գործարար շրջանակների ներգրավման վրա։

Առանձին դեպքերում, առաջարկվում է միջոցառումները համատեղել բարձրաստիճան փոխայցելությունների, միջազգային համաժողովների կամ երկկողմ նշանակալի տարեդարձերի հետ՝ ապահովելով առավել լայն քաղաքական և հանրային արձագանք։

Օտարերկրյա պետություններում գործող 51 ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ միջոցառումներ, որոնց ծախսերը, նախնական հաշվարկով, կկազմեն մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար: ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված նախագծով առաջարկվում էր ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳ նախարարությանը հատկացնել 800 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ տարբերությունը պետք է փոխհատուցվեր ՀՀ ԱԳ նախարարության միջոցներից:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։...

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ։ Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն։ «Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/ հանդիսատես»,- գրել է...

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ: Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են...

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների. դրա համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության...

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...