Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

5 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության ներսում տիրում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Թեև Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարների նշանակել և վերանշանակել է իրենց պաշտոններում, իշխանության ներքին շրջանակներում դեռևս հստակ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական անհանգստությունը կապված է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից հեռանալու հետ։ Իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արդեն հանձնարարական կա, որ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցը կառավարության համակարգում պետք է գրեթե ամբողջությամբ՝ մոտ 90 տոկոսով, նոր աշխատակազմ ձևավորի։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ այժմ համակարգում գրեթե բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող կառույցներին, կոմիտեներին և դեպարտամենտներին, այլև վարչապետի աշխատակազմի ներքին ստորաբաժանումների սովորական աշխատակիցներին։

Ըստ նույն աղբյուրների՝ պետական կառավարման համակարգում ձևավորվել է սպասողական մթնոլորտ, և շատ պաշտոնյաներ դեռ չեն պատկերացնում՝ կշարունակեն իրենց աշխատանքը, թե կհայտնվեն սպասվող կադրային լայնածավալ փոփոխությունների թիրախում»։

Նմանատիպ նյութեր

ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10 958 առաջին կուրսեցի

ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10 958 առաջին կուրսեցի

Հուլիսի 30-ին ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝...

Դուք այդ երեխուն տանջում եք․ խափանման միջոցը ո՞նց կարելի է որպես տանջանք օգտագործել․ Արթուր Խաչատրյան

  «Բարեկրթության մասին առաջարկությունը, պարո՛ն Ռուբինյան, էլի եմ ասում, շատ գայթակղիչ է, շատ տրամաբանական է, բայց բարեկրթությունը, վերջապես, միայն գեղեցիկ խոսքերը չեն, որովհետև ամեն փայլուն բան չէ, որ ոսկի է։ Բարեկրթությունը ենթադրում...

Բնակարանների վարձակալության անվան տակ ակտիվացել են խարդախությունները

Բնակարանների վարձակալության անվան տակ ակտիվացել են խարդախությունները

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից զգուշացնում են․ «Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։ Հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ...

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 5-9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 5-9-ին երեկոյան...

Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Տուլայի Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր

Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Տուլայի Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր

Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը: «ԱԹՍ-ն ընկել է Wildberries-ի տեսակավորման կենտրոնի տարածքում, ինչին հաջորդել է դրա բռնկումը», - գրել է նա: Հարվածի...