Աշտարակում ծնունդը վերածվել է ծեծկռտուքի․ 34-ամյա տղամարդը դանակի 3 հարված է ստացել

4 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 1-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Զինկոմիսարիատից» ներքև վիճաբանություն է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդիկ Ս․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00։00-ի սահմաններում, իր ընկերների հետ իր տանը նշելիս են եղել որդու ծննդյան արարողությունը, երբ իրենց տուն են ներխուժել Արագածոտնի մարզի բնակիչներ 48-ամյա Կարեն Խ․-ն և նրա որդիները՝ 19-ամյա Սարգիս Խ․-ն ու 19-ամյա Նարեկ Խ․-ն։

Ըստ տեղեկությունների՝ նրանք քաշքշել են ներկաներին, միմյանց հարվածներ են հասցրել, իսկ վիճաբանությանը միջամտել է Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Ա․-ն, որի ժամանակ Սարգիս Խ․-ն դանակով երեք անգամ հարվածել է Հարություն Ա․-ին՝ պատճառելով «Զույգ նստատեղի, ձախ ազդրի վերին երրորդի ծակած-կտրած վերքեր» վնասվածք։

Կայքի տեղեկություններով՝ արդեն ոստիկանության Աշտարակի բաժնում միմյանց են հանդիպել նշված վիճաբանության մասնակիցներ Կարեն Խ․-ն և Հարություն Ա․-ն, որի ժամանակ վերջինս մեկ անգամ հարվածել է Կարեն Խ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Նմանատիպ նյութեր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել Բուչայում տեղի ունեցած, այսպես կոչված, սադրանքի ժամանակ զոհված մարդկանց ցուցակը հրապարակելու խնդրանքին, հայտարարել է Լավրովը։ Նախարարը հիշեցրել է, որ այդ խնդրանքով ամեն տարի դիմել է Գուտերեշին, իսկ վերջերս նրան ուղարկել...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին, 25-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց...

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և  Սևանա լճի  ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական...

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությունը քրեորեն պատժելի արարք է, իսկ կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը: Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ և հիշեցնում, որ իրավապահ մարմինները նման...

Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան

Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թաթան պետական միջոցառում երգելու 1 րոպեի համար 1 միլիոն դրամից ավելի գումար է ստանում: Բա այս ֆոնին պատգամավորը գոնե օրական այդքան չստանա՞: Նախագահ, վարչապետ, նախարար, ի՞նչ սուտի...