Միջազգային փորձն ասում է՝ այդ ամենից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս․ Վարդևանյան

4 Օգոստոսի, 2026

 

«Արդյո՞ք պետությունը լավ կառավարիչ է, արդյո՞ք պետական պաշտոնյաները, մասնավոր ոլորտին վերաբերող ծառայությունների տեսանկյունից, լավ կառավարիչ են․ Միջազգային փորձն, օրինակ, այս հարցին ուղիղ պատասխան է տվել, որ՝ ոչ։

Ավելին, միջազգային փորձն ասում է, որ այդ ամենից իրապես կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս։ Հիմա ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղղությամբ է գնում։ Կա՛մ պետության կողմից նշանակվում են կառավարիչներ, կա՛մ պետությունը փայատեր է դառնում հիմնարկներում։ Այս մոդելը որտե՞ղից է վերցվել․ չէ՞ որ ասում են՝ միջազգային լավագույն փորձ (best practice)․ հա, այդ որտե՞ղից է գալիս։ Օրինակ, կասե՞ք ինձ եվրոպական ժամանակակից մի երկիր, օրինակ՝ Շվեդիան, որն ամեն կերպ ուզում է մասնավոր ընկերություններում փայաբաժին ունենալ․ ոնց որ թե չի լինում, չէ՞։ Բա ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղղությամբ գնում։

Կարծես թե պատգամավորներից մեկը մի դիրքորոշում ներկայացրեց՝ ասելով․ «Դե «Հայփոստը» ի վերջո պետության սեփականությունն է, հետևաբար ծառայությունները պետք է լինեն շատ լավը, հետևաբար վարձատրությունն էլ պետք է լինի շատ բարձր»։ Այս ֆորմուլան շատ հետաքրքիր է, ի դեպ՝ իրականությանն էլ մոտ։

Իսկ կասե՞ք ինձ՝ կառավարիչներին ներկայացվող պահանջները որո՞նք են, չափորոշիչները որո՞նք են։ Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է լինել X, Y պահանջներին համապատասխանող անձը։ Իսկ ասեք՝ պետության կողմից որակյալ ծառայություն և բարձր վարձատրություն ենթադրող անձանց նշանակման չափանիշը ո՞րն է։

Եթե անկեղծ լինենք մեր հայրենակիցների հետ, հարգելի՛ գործընկերներ, դուք վերջին տարիներին արդեն բացահայտել եք դրա չափանիշը։ Դա մեկն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը կամ դրա հետ փոխկապակցված լինելը։»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը

Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը, որի ընթացքում վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի  Սուրբ մուտքի վրա և քարեր են նետել հայ բնակիչների տների...

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում երկու ընտրատեղամաս կբացվի։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ Տեղամասերից մեկը կտեղակայվի Երևանում՝ դեսպանության շենքում, երկրորդը կգործի Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքում։...

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը

Այսօր խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են...

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս վերջնական համաձայնության չենք հասել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը շատ շուտով կյանքի կկոչվի։ Նեղուցներով նավեր են...