Մեր առաջնային օրակարգը այս իշխանության հեռացումն է․ Արեգա Հովսեփյան

3 Օգոստոսի, 2026

 

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի ելույթը․

«Բոլորովին վերջերս տեղի է ունեցել պատմության մեջ մի աննախադեպ երևույթ։ Կասեի տիեզերական մակարդակի աննախադեպ երևույթ։ Երկիր մոլորակը դադարել է պտտվել։

Կանգ է առել ժամանակը։ Եվ գիտնականները պարզել են, որ դա տեղի է ունեցել շատ կոնկրետ օր, շատ կոնկրետ վայրում՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ Երևանում, Գևորգ Քոչար 21Ա հասցեում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որտեղ ժամանակը՝ գիշերը հունիսի 7-8-ը,  կանգ է առել։

Կանգ է առել, որովհետև եղել է հրաման հայ ժողովրդի ձայները գողանալու։ Բայց շատ կարող ենք չանհանգստանալ, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պատրաստ է ստորագրել այդ կանգառի մասին փաստաթղթի տակ և այն մարդը, ով որ պատասխանատուն է ընտրությունների հաշվարկի համար, նա հանդիսանում էր փաստորեն ընտրությունների գլխավոր պատասխանատուի նախկին օգնական, թղթակից, նախկին պատգամավոր։

Այսօր այստեղ քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը։ Այդ անձը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետության երկրորդ դեմքը։

Ի՞նչ հատկանիշներ նա պիտի ունենա։ Բարձր մարդկային հատկանիշներ, բարձր պրոֆեսիոնալիզմ, լավ հետագիծ, իհարկե, հայրենասիրություն և այլն։ Իշխող խմբակցության թեկնածուի հետագիծը իսկապես տպավորիչ է, բայց մի այլ պետության տեսակետից, ոչ թե Հայաստանի։

Այսօր այստեղից Հայաստանի Հանրապետության Թիվ 1 ամբիոնից մենք հայտարարում ենք, որ մենք ոչ թե, սիրելի՛ ժողովուրդ, վերցնում ենք մանդատ, այլ վերցնում ենք պատասխանատվությունը։ Մանդատը պատկանում է ժողովրդին, մենք պատասխանատվությունն ենք վերցնում, որովհետև երբեք դատարկ աթոռները չեն կարող պաշտպանել ձեր ձայները, չեն կարող պաշտպանել ժողովրդավարությունը և Հայաստանի շահերը։

Ի տարբերություն ընտրությունները կեղծած իշխանությունների, ովքեր փաստացի չեն կարողացել ապահովել ազատ, արդար և հավասար պայմաններ ընտրությունների, և ում առաքելությունը բացարձակապես միայն պարակտումն է, մենք, սիրելի՛ ժողովուրդ, «Ուժեղ Հայաստան» չընտրած քաղաքացիներ, նաև ձեր պատգամավորներն ենք, ձեր ձայները և հոգսերն ենք այստեղ բարձրաձայնելու։

Մենք նոր և երիտասարդ քաղաքական ուժ ենք։ Մենք չենք ստեղծվել մի մեկ օրվա, մեկ ընտրության, մեկ դրվագի համար։

Մենք ստեղծվել ենք Հայաստանում նոր քաղաքական մշակույթ թելադրելու համար, մեր հայրենիքին ծառայելու և նոր առաջարկներ անելու համար։ Գիտե՞ք, մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է լինել ազատ, ուժեղ և տնտեսապես ավելի կայուն, ավելի բարեկեցիկ, բայց նաև համոզված ենք, որ դրա համար անհրաժեշտ է հեռացնել ոչ լեգիտիմ, ահռելի կեղծարարության և ընտրախախտումների համակարգի կիրառմամբ անգամ 50 տոկոս պլյուս ձայներ չհավաքած ուժին։

Այսպիսով, հայտարարում ենք, որ մեր առաջնային օրակարգը հենց այս ուժի հեռացումն է։ Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ հերթական անգամ խաբում են՝ ասելով, թե գնում են դեպի Եվրոպա։

Եվրոպական ինտեգրումը միայն արտաքին քաղաքական ուղղությունը չէ։ Դա առաջին հերթին արժեքների ընտրություն է, իրավունքի գերակայություն, անկախ դատարաններ և խոսքի ազատություն։

Այսօրվա Հայաստանում վերոնշյալ բոլոր երևույթները իսպառ բացակայում են։ Եվրոպան սկսվում է ոչ թե Բրյուսելից, հայերիս համար Եվրոպան սկսվում է Երևանից։

Այն սկսվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նկատմամբ հարգանքից, այն միջազգային պարտավորությունների կատարումից, որոնք Հայաստանը կամովին ստանձնել է՝ միանալով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և մի շարք այլ մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար փաստաթղթերին։

Մենք այստեղ ենք վերականգնելու և վերադարձնելու հարգանքը և պատկառանքը ինստիտուտների և այս ամբիոնի նկատմամբ։ Դա անելու ենք հետևողական, պրոֆեսիոնալ և ռացիոնալ մոտեցումներով։

Վերադառնալով, ինչպե՞ս ենք դա անելու։ Գիտե՞ք, երեկ խոսվում էր առաջին տպավորության մասին, մենք ինչպիսի տպավորություն ենք թողնում, նորմալ է։

Հիմա կիսվեմ իմ տպավորություններով, որովհետև առաջին անգամ ենք այստեղ, իմ տպավորություններն ինչպիսի՞ն էին։ Խոսվում էր բարեկրթության մասին, շատ գովելի է, շատ, բայց բարեկրթության մասին ոչ թե խոսում են, այլ բարեկիրթ լինում են և անգամ մեկ նիստ չձգվեց բարեկրթության հորդորը, անգամ ձեր թիմակիցներին՝ Ռուբեն Ռուբինյան, դուք հորդորում էիք բարեկրթության, բայց ձեր խոսքն անգամ չանցավ ձեր թիմակիցների նկատմամբ, ովքեր ընդամենը մի քանի րոպեներ հետո եկան և անբարեկիրթ վերաբերմունք ցուցաբերեցին այս ամբիոնի նկատմամբ, մեր չէ՛, այս ամբիոնի նկատմամբ։

Ես կոգնիտիվ դիսոնանսի մեջ էի ընկնում, որովհետև ինձ թվում է, դուք իրար հետ չեք շփվում, որովհետև կարծես խոսում եք բարեկրթությունից խոսվեց, և հետո եկավ այսպես, չգիտեմ, SMS է եղել, հրահանգ է եկել միանգամից այդ պահին ձեզ, բայց եկաք ու միանգամից գնաց ոչ բարեկիրթ պահվածքը։ Գիտե՞ք, ամեն դեպքում մենք պատասխանատվություն ենք ստանձնում այդ բարեկիրթ վերաբերմունքը դրսևորելու, բայց իշխանությունն է առաջին պատասխանատուն բարեկիրթ միջավայրի ձևավորման, սա խնդրում եմ չմոռանալ։

Եվ հետո շատ պարզ, անմեղ հարցեր էին հնչել, իսկապես իմ տպավորությունն էր, այս անակնկալ էր իրականում, որ այս անմեղ պարզ հարցերից կարծես շատ վիրավորվեցիք, այսպես 17 հոգով եկան միանգամից պաշտպանելու Ռուբեն Ռուբինյանին։ Ես կարծում եմ՝ ամեն դեպքում դուք պաշտպանության կարիք չունեք, դուք հայտարարեցիք, պատասխանը տվեցիք, կարծում եմ պաշտպանության կարիք չունի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն։

Եվ հետո խոսվեց հակաթուրքականությունը, կարծեմ չեմ կարող ուղղակի մեջբերել, բայց եթե սխալ եմ ասում, կուղղեք հետագայում դուք ձեր ելույթներով։ Խոսվեց, որ բարեկրթ, հակաթուրքականությունը հայրենասիրությունը չէ և այլն, այո՛, հայրենասիրությունը շատ ավելի մեծ գաղափար էր, համաձայն եմ ձեզ հետ, բայց անկեղծ, ես չեմ սիրում թուրքերին։

Ես ունեմ պատճառներ չսիրելու, ի՞նչ անենք, ի՞նչ անենք, ոնց կարող ենք մենք սիրել թուրքերին։ Չէ՞ որ դուք սիրում եք, էդ ձեր գործն է, մի՛ ստիպեք, որ ուրիշները սիրեն։

Եվ հետո Ռուբեն Ռուբինյանը խոսում էր, որ իր մեկ տարեկան երեխան չի տեսել պատերազմ, չգիտեմ, եթե սխալվում եմ տարիքը, ներողություն եմ խնդրում, երկու տարի, ներողություն, չի տեսել պատերազմ, ամեն ինչ անելու է, որպեսզի չտեսնի։ Գիտե՞ք, ես էլ երկու տղաների մայր եմ, ես էլ փորձելու եմ ամեն ինչ անել, որ պատերազմը չլինի, որովհետև պատերազմի մեջ ոչ մի լավ բան չկա։

Բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ իմ տղաները, իմ տղաների վրա բերեմ օրինակը, իմ տղաները ոչնչով ավել չեն Հայկ Ապրեսյանից, իսկ ես ոչնչով ավել չեմ Հայկ Ապրեսյանի մորից։ Հայկ Ապրեսյանը՝ մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիրը, ով որ զոհվել է ձեր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, և իմ տղաները իրանցից ոչնչով ավել չեն։

Եվ հետևաբար ամեն ինչ արվում է հատուկ դրա համար, որ խաղաղությունը լինի, որպեսզի պատերազմ չլինի, բայց ոչ մեկին առավել ու ներքև չդասելով։

Ես և հիմա վերջում, առանց դրա հնարավոր չէ, այս ամբիոնից, այսուհետ դուք հաճախ եք լսելու ակադեմիկոս Հրանտ Աճառյանի բնութագրմամբ հայերենի տարածվածությամբ և խոսողների թվով ամենամեծ արևելահայ բարբառը։

Սիրելի՛ արցախցիներ, Մռավա սարեն նման պենդ կացիք, մումք մեր հայրենիքումն ընք, վեշիմպեն մոռացվալ չի ու վեշիմպեն ներվալ չի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում օգոստոսի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-5-ին...

«Դուք որևէ բան հստակ չեք կարողանում հիշել»․ վկային հարցաքննելիս նյարդայնացավ անգամ դատավորը

«Դուք որևէ բան հստակ չեք կարողանում հիշել»․ վկային հարցաքննելիս նյարդայնացավ անգամ դատավորը

https://www.youtube.com/watch?v=eh3RhRR9i5A&feature=youtu.be Հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում հերթական դատական նիստն էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծի...

Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Մելանյա Հարությունյանին իր մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշումը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մելանյա Հարությունյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-...

«Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ նկատի ունեի «մուսռ» ասելով: Կոնկրետ՝ ձեզ»․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին

Հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում հերթական դատական նիստն էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծի ենթարկելու գործով։...

Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. կոչ հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին. ՍԱՏՄ

Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. կոչ հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին. ՍԱՏՄ

Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում արձանագրված թունավորումների հաճախականությամբ պայմանավորված, հերթական անգամ հորդորում ենք հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին, հատկապես մեծ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, խնջույքներ և այլ զանգվածային հավաքներ...