«Շուռնուխցիներին ու ադրբեջանցիներին M2-ն է բաժանում։ M2 ճանապարհի վրա է նաև Տիգրանաշենը։ Կրկնում եմ՝ M2 միջպետական նշանակության ճանապարհը Հայաստանի հարավը մայրաքաղաքին կապող առանցքային ճանապարհային զարկերակներից է, և այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի հարավային մարզերի հաղորդակցության, բեռնափոխադրումների, պարենային մատակարարումների և տնտեսական կապերի համար։
Հետևաբար այդ ճանապարհի անվտանգությունն ու անխափան շահագործումը Հայաստանի ազգային անվտանգության հարց է։
Արդյո՞ք կան երաշխիքներ, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում չի լինի մի գործընթաց, որի հետևանքով ճանապարհի վրա ադրբեջանական ներկայություն կլինիլ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





