«Սիրելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն որերորդ օրն է՝ խոսում է ամեն ինչից, բայց մի բան չի նկատում, իր համար գոյություն չունի՝ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և Գանձասարում դիվանագետներին հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը որպես աղվանական ներկայացնելը։
Հիմա ձեզ ճղում եք ուղղակի՝ ընդդիմությունը մի բան ասում է, անպայման գնանք պատասխանենք։ 64 պատգամավորից մի պատգամավոր ձեր խմբակցությունում չկա՞, որ գա այս ամբիոնից դատապարտի այն, ինչ արել է Հաջիևը»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





