Առաջին անգամ ոչ թե ժողովուրդը, այլ ԿԸՀ-ն որոշեց՝ ով պետք է լինի ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան

2 Օգոստոսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․

«Պարոն Ռուբինյան, ողջունում եմ ձեր ռեբրենդինգի փորձը, բայց, ճիշտն ասած, վստահություն չեք ներշնչում, հավատ չեք ներշնչում ու, անկեղծ ասած, не верю, որովհետև կա այն հետագիծը, որն արդեն կա, և դա փոխել հնարավոր չէ։

Ասում եք՝ ԱԺ-ի ռեյտինգը ցածր է, որովհետև, պարզվում է, ընդդիմությունը չի հաշտվում ժողովրդի քվեի հետ։ Մենք ընդունում ենք՝ ցավով, բայց ընդունում ենք, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ դեռևս տարբեր պատճառներով, տարբեր մոտիվացիաներով ու վախերով ձեզ տարբեր ընտրություններին ձայն են տալիս։ Մենք վիճարկում ենք, որ այս ընտրություններին այդ ձայները ձեզ բավականացրել են այս համամասնությունն ապահովելու համար։

Բայց եթե դուք եկել եք մեզ համոզելու, որ այս դահլիճում պատգամավոր եք լռեցրել, ՊՊԾ եք կանչել, միջանցքներում լրագրող եք քաշքշել, որովհետև ընդդիմությունը չի հաշտվում ժողովրդի քվեի հետ, կներեք, դա երեսպաշտություն է։ Դուք դա արել եք, որովհետև դա ձեր արժեհամակարգն է։ Մենք այդտեղ կապ չունենք։

Ու, սիրելի՛ հայրենակիցներ, պարզ մեթոդաբանություն կա՝ ստուգելու, թե իրականում ԱԺ-ի այս խայտառակ պատկերի հիմքը, ակունքը որտեղից է։ Նայե՛ք՝ ՔՊ-ն որտեղ է իշխանություն, տեսե՛ք՝ այդ նիստերն ինչպես են ընթանում։ Ասենք՝ լավ, այստեղի ընդդիմությունն է վատը։ Երևանի ավագանիում ի՞նչ է, մյուս տեղերում ո՞նց է։ Իսկ 2018-ից առաջ մենք այսպիսի պատկերներ տեսե՞լ էինք։ Բա ինչո՞ւ չէինք տեսել։ Իսկ դուք տեսե՞լ եք, հա՞, այսպիսի պատկեր տեսե՞լ եք։

Ես մի հատ կիսանձնական բնույթի հարց ունեմ ձեզ. իսկ դուք ընդհանրապես ձեր մտքով անցկացնո՞ւմ եք, որ մարդիկ ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք։ Քանի՞ ընտրության արդյունքի հետ չեք հաշտվել, որ համայնքում չի ընտրվել ձեր սրտի համայնքապետը, հետապնդել եք նրան։ Ընդդիմադիր սպանված համայնքապետ ունենք։ Հիմա ո՞վ չի հաշտվում ժողովրդի քվեի հետ։

Ես ուզում եմ անդրադառնալ՝ ի՞նչ կապ ուներ։ Այսինքն՝ կապ ուներ այն, որ այդ սպանությունը բացահայտված չէ, որ այդ սպանությունը ձեր ուժայինների կողմից իրականացնողը շատ ակուրատ բերման է ենթարկվել, իսկ բլոգերները, ովքեր համարձակվել են ձեզ քննադատել, տրվել են ասֆալտին։ Կապ ուներ ձեր առանձնահատուկ դրական վերաբերմունքը։

Ես ուզում եմ լեգիտիմության խնդրին անդրադառնալ։ Նկատե՞լ եք, սիրելի՛ քաղաքացիներ, որ խորհրդարանում վեճ չկա այն հարցի շուրջ, թե լեգիտիմության խնդիր կա՞, թե՞ չկա։ Ուղղակի իշխող ուժն ասում է՝ ընդդիմությունը լեգիտիմ չէ, ընդդիմությունը հիմնավորում է, որ իշխող ուժը լեգիտիմ չէ։ Այսինքն՝ վեճ չկա՝ այս խորհրդարանը, այս մեծամասնությունը, սրանից բխող ամեն ինչ լեգիտի՞մ է, թե՞ չէ։ Պատճառների մասին է վեճը։

Դուք ութը տարի արդեն ստատուս գրող ընդդիմադիր հայ ունեցող քաղաքացի չեք, իշխանություն եք։ Դուք գիտեք, որ եթե մի պատգամավոր, մի մանդատ անգամ ոչ լեգիտիմ է ձևավորվել, ամբողջ խորհրդարանը, դրանից բխող կառավարությունը և այլն ոչ լեգիտիմ են։

Հիմա այս ամենը իմանալով՝ ո՞նց եք 550 հազար քաղաքացու ասում, որ իրենք կաշառքով են քվեարկել։ Ո՞նց եք այդպիսի բան ասում։ Դուք հասկանում եք, որ դրանից բխում է, որ ոչինչ լեգիտիմ չէ։

Մենք Սահմանադրական դատարանում չենք վիճարկում, որ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն։ Այո՛, դրանք կարող էին ավել լինել, և եթե այդ ընտրախախտումները չլինեին, մենք ասում ենք՝ ձեր ձայները, ձեր այդ համամասնությունը, որը ստացել եք, Արամ Վարդևանյանը՝ իմ գործընկերը, նշեց՝ ինչ մեթոդներով, լեգիտիմ չէ։

Մենք ասում ենք՝ ընտրությունները կեղծվել են, և Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններից մեկն է։ Ինչո՞ւ։ Որովհետև առաջին անգամ ուղիղ եթերով ոչ թե ժողովուրդը, այլ ԿԸՀ-ն է որոշել, թե ովքեր պիտի լինեն Ազգային ժողովում, ովքեր՝ չլինեն։

Գիտեմ, սիրելի՛ հայրենակիցներ, երբ այս ամենի մասին խոսում ենք, դուք կարող եք ասել՝ «բայց քվեատուփեր չեն գողացվում»։ Այսինքն՝ ո՞նց են էլ ընտրությունները կեղծվում։

Հա՛, 21-րդ դարում քվեատուփ կարող է չգողացվել՝ ընտրությունը կեղծելու համար։ Բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ քանի քվե պետք է գողացվեր և որքան քվեաթերթիկ պետք է լցոնվեր մի ամբողջ ուժի՝ 50 հազարից ավելի ձայն ունեցող ուժի ձայները գողանալու համար։

Այսինքն՝ դուք ուզում եք, որ մենք ձեզ շնորհակալություն հայտնենք, որ ձևերն եք փոխել, ավելի ակուրատնի եք անում, դրա համար ձեզ կրեդիտ տա՞նք։ Չէ՛, կներեք, չենք կարող տալ։

Դուք կրկնում եք վատագույն ավանդույթները՝ ավելի սիրուն ու պուպուշ, բայց էությունը չի փոխվում։ Քաղաքացին ուղղակի ավելի դժվար է դա տեսնում։ Դրա համար էլ ասում ենք՝ ամենախայտառակ ընտրություններից մեկն է։

Դուք ասում եք՝ բա ո՞նց ժողովրդավարություն չկա։ Նայեք՝ ընդդիմություն կա Հայաստանում։ Նախ՝ ընդդիմությունը միշտ եղել է այս դահլիճում։ Ուզո՞ւմ եք ասել՝ դա է միակ չափանիշը ժողովրդավարության։ Թե չէ, ուրեմն, ոչ մի նախորդ իշխանության չեք կարող քննադատել։

Ընդդիմությունը միշտ եղել է այս դահլիճում, բայց ամենաշատ թվով ընդդիմադիրներն ձեր օրոք են անձեռնմխելիությունից զրկվել։ Պատգամավորները։

Դուք ասում եք՝ եթե Facebook-ում ստատուս եք գրում, դա մեր շնորհքն է, այդքան ժողովրդավար ենք։ Կներեք, բայց մեկը երևի պիտի ասի, որ դուք Աստված չեք, դուք տիեզերքի տիրակալը չեք։ Մի վերագրեք ձեզ բաներ, որոնք ձեզնից կախված չեն։

Այո՛, 21-րդ դարում կա համացանց, դա փոխում է շատ բան։ Դրա կրեդիտը ձերը չէ, որ ստատուս են կարողանում գրել ու ավելի լիբերալիզացվել է այս դաշտը։

Բայց դուք ստատուս գրող մարդուն բերման եք ենթարկում, ձերբակալում եք։ Դա ժողովրդավարության ցուցի՞չ է։ Դուք վախեցնում եք։

Եվ եթե ինձ հակադարձելու եք նրանով՝ «բա դու ինչի՞ նստած չես», ժամանակի հարց է։ Որովհետև ես չեմ արել ոչ մի բան ավել կամ ոչ մի բան պակաս, օրինակ, Լիդիա Մանթաշյանի արածից։ Ոչ մի բան ավել կամ պակաս։ Ուրեմն՝ ժամանակի հարց է, մինչև ինձնից էլ բլոկնոթ կգտնեք կամ, էլի եմ ասում, իմ կանացի պայուսակում զանգվածային ոչնչացման զենք կգտնեք։

Երևի մի օր 21-րդ դարի բռնապետերը, այո՛, կարող են չկացնահարել, ավտորիտար ռեժիմները կարող են էլ չկացինահարել, բայց դրանից իրենց էությունը չի փոխվում։

Լավ, հետ չեք գնում, ասում եք՝ մեր թվարկությունից առաջ էլ միապետներին, օրինակ, զոհեր էին մատուցվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանին զոհեր են մատուցվում։ Չէ՞, ուրեմն բան չի բռնում, բռնապետ չի, ավտորիտար կառավարում չունի։

Հիմա, սիրելի՛ հայրենակիցներ, այսքանից հետո դուք իսկապես լեգիտիմ հարց կարող եք տալ՝ խորհրդարանի լեգիտիմությունը վիճարկում ենք, խոսում ենք այս ամենի մասին, խոսում ենք բռնապետական գործիքակազմի կիրառման մասին, բա լավ, դուք այստեղ ի՞նչ եք անում։ Ի՞նչ եք անում մեր դեպքում արդեն վեցերորդ տարին։

Ես իսկապես ուզում եմ այս առաջին նիստի առիթն օգտագործելով՝ շատ անկեղծ այս հարցին պատասխանել։

Գիտե՞ք՝ ընդդիմադիր պատգամավոր լինելը, ընդդիմադիր գործիչ լինելը մեր օրերի երևի ամենա«ոչ կրեդիտ» տրվող մասնագիտությունն է, ամենաանվոչեկան զբաղմունքը, որովհետև լրագրողները իրենց գործունեության համար ստանում են կրեդիտներ, փաստաբանները ստանում են, բայց ընդդիմադիր պատգամավորներից հակառակը պահանջում են արդյունք։

Եվ դա ճիշտ է, ես այստեղ խնդիր չունեմ։ Ընդդիմադիր պատգամավորներին չեն ասում՝ դուք անընդհատ քննադատում եք, ասում եք՝ «այդ խոսույթի պատճառով է, որ դուք այնտեղ կիսվել եք»։ Իսկ կարո՞ղ է այդ խոսույթի շնորհիվ է, որ ընդդիմությունը 200 հազարից ավելի ձայն է ստացել։

Եթե դուք ԲՀԿ-ի ձայները չգողանայիք, հիմա չորս խմբակցություն այստեղ կլիներ, ու երեք հինգերորդ անգամ չէիք ունենա։ Այսինքն՝ ձեր վիճակը գնալով վատանում է, ընդդիմությունն իր դիրքերն ամրապնդում է, ասում է՝ ձեր խոսույթը սխալ է։

Մենք տեմպերի մասին կարող ենք խոսել։ Այդ տեմպերը մեզ էլ չեն գոհացնում։ Բայց ես ի՞նչ եմ ուզում ասել։ Այո՛, այստեղ ենք, չնայած այս ամենին, որ լինենք ձեր խուսափողը, լինենք ձեր օրակարգերը բարձրաձայնողը։

Որովհետև չափազանցություն չի, որ Հայաստանում հիմա ընդդիմությունն ավելի կարևոր է, քան երբևէ։ Հայաստանում հիմա ընդդիմություն չլինի՝ հայկական օրակարգերից խոսող չի լինի, գերիների հարցերից միջազգային ատյաններում խոսող չի լինի, քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին խոսող չի լինի։

Դա բավարար է իրավիճակը փոխելու համար։ Չէ՛։ Մենք այստեղ ենք, որ այս գործիքակազմով, մեր օրակարգերի շուրջ համախմբվելով, այդ իրավիճակը փոխենք։ Փոխենք իրար հետ։

Ձեզ ստում են, երբ ասում են՝ մենք բոլորս այստեղ ենք, որ անցյալը վերադարձնենք։ Մենք չենք ուզում անցյալը վերադարձնել։ Ոչ թե որովհետև այն, ինչ եղել է անցյալում, վատ է, այլ որովհետև դա տեխնիկապես էլ անհնար է։

Ոչ ոք այստեղ անցյալը վերադարձնելու համար չէ։ Մենք այստեղ ենք, որ մեր պատկերացրած ապագան կառուցենք։

Մենք այստեղ չենք, որ այն դպրոցները, որոնք, օրինակ, կառուցվել են վերջին տարիներին, քանդվեն, ասֆալտը, օրինակ, քանդվի։ Դրա համար չենք այստեղ։

Բայց այստեղ ենք, որ դուք այս արհեստական երկընտրանքից՝ ասֆա՞լտ, թե՞ անվտանգություն, դուրս գաք։ Որ ձեզ չառաջարկեն, չլռեցնեն։ Որ կառավարությունը, տեսե՛ք, մեզ պիտի շնորհակալություն հայտնեք՝ ասֆալտ է արել, դպրոց է կառուցել։

Բա ի՞նչ պիտի աներ ուրիշ կառավարությունը։ Բա ի՞նչ պիտի աներ ուրիշ կառավարությունը։ Բա ինչի՞ համար ենք կառավարություն։

Մենք այստեղ ենք այդ արհեստական երկընտրանքից ձեզ դուրս անելու և առաջարկելու մրցունակ ու անվտանգ պետություն՝ անվտանգ հայկական մրցունակ պետություն։

Հուսով եմ՝ առաջիկայում առիթներ կունենանք դրա մասին շատ խոսելու։

Ես հավատում եմ, որ դրան հասնելու ենք։ Չգիտեմ՝ որքան ժամանակ է պետք դրա համար, բայց պիտի փորձենք այնքան, մինչև ստացվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կոտայքում բախվել են հարսանիքի մեկնող «Nissan X-Trail»-ն ու «Mercedes G»-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավnրներ

Կոտայքում բախվել են հարսանիքի մեկնող «Nissan X-Trail»-ն ու «Mercedes G»-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավnրներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Կոտայքի մարզում ժամը 16:30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» («Յաշիկ») և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց,...

Դուք ուղղակի ոտնատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն և նրանց քաղաքական դիրքորոշումը․ Գրիգորյանը՝ ՔՊ-ին 

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն է, և ես իմ ելույթը ուզում եմ սկսել նախ և առաջ շնորհակալություն հայտնելով...

Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը

Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ջրագեղձման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա...

Դուք իշխանություն եք ձևավորել ձայների փոշիացման միջոցով․ Վարդևանյանը՝ ՔՊ-ին

  ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․ «Չորս տարի առաջ էր, որ այս ամբիոնից ելույթ էի ունեցել։ Երևի թե մի այդքան ժամանակահատված անցել է։ Գիտե՞ք, այս չորս տարիների ընթացքում Արցախը...

Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա. կան վիրավորներ

Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Nissan», «Opel» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց,...