Այս պառլամենտը լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի քաղաքացու քվեով չի ձևավորված․ Գեղամ Մանուկյան 

2 Օգոստոսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․

«Մոտս դեժավյու է։ 2021 թվականի ճիշտ այս օրը Քաղաքացիական պայմանագիրն ասում էր՝ «Դե, ժողովուրդ ջան, ինչ եղել՝ եղել է, եկեք համակերպվենք ու սկսենք զրոյից»։ Եվ այդ օրը ելույթումս պատմեցի մի պատմություն, որը հիմա կրկնում եմ։

1988 թվականին, Գերմանիայում ծառայության ժամանակ, Գերմանիայում ճանապարհները նեղ էին։ Սովետական բանակի բեռնատարները, որ անցնում էին, այնտեղ էլ պլաստմասից էին ավտոները։ Մի հատ կպնում էին պլաստմասին, ավտոն փշրվում էր, ավտոն չկա։ Զինվոր-վարորդը հելնում էր, ասում էր՝ «Извини, друг» ու քշում-գնում էր։

Հիմա նույն տպավորությունն էստեղ է՝ «Извини, друг», պարոն Ռուբինյանն ասում է, ու ասում է՝ «Եկեք շարունակենք»։ Լավ, համաձայն եմ, բայց ո՞նց շարունակեմ։

Սարգսյան Արթուրը այս դահլիճում նստած չի, ժողովուրդ։ Մենակ մի դեպքը լիներ՝ թեկուզ այլևս բավական էր, որ հասկանանք, թե ինչ վիճակում է։ Եվ գիտե՞ք՝ ինչի նստած չի։ Որովհետև նախորդ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը, առանց մեր փաստարկները լսելու, առանց Սարգսյան Արթուրի հիմնավորումները լսելու, գլխավոր դատախազի ստով թույլ տվեց, որ Սարգսյան Արթուրը կալանավորվի։

Որոշ պատգամավորներ կողմ են քվեարկել։ Ձեզ տեղեկացնեմ՝ այդ գլխավոր դատախազն էր այս ամբիոնից, որ խոսում էր՝ «զենքեր են, գերեզենքեր»։ Գիտե՞ք՝ ինչ զենքեր են։ Հատիկ-հատիկ հիմա դատարանում ուսումնասիրում են զենքերը։ Բոլորը օրինական գրանցված զենքեր են։

Պաշտպաններն ասում են՝ « էս ո՞ւմ զենքերն են», դատախազներն էլ չգիտեն։ Տարբեր քաղաքացիների տնից հանված զենքեր, որոնք այսօր որևէ իրավական կարգավիճակ չունեն։ Ասում է՝ Սարգսյան Արթուրը երկաթե աստղիկներով ավտոբուսների անիվներ էր ծակելու։ Այս մի տարի է՝ պաշտպաններն ասում են՝ «Ախպեր, մի հատ երկաթե աստղիկ ցույց տուր, ասենք՝ հա, մեղավոր ենք»։ Բայց Սարգսյան Արթուրի իրավունքը այսօր ոտնահարված է։

Հիմա ասում ենք՝ ո՞նց զրոյից սկսենք։ Այս պառլամենտը, որը կա, լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ։

Սահմանադրական դատարանը դուք համարում եք, որ այդ մի տողով ասել է՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները ճանաչում է ու վերջ։ Չէ՛։ Գիտե՞ք՝ ինչ է գրել Սահմանադրական դատարանը։ Ասում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախքան քվեարկության օրը, պաշտոնապես իրազեկված է եղել ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող բազմաթիվ խախտումների մասին, սակայն չի ձեռնարկել այնպիսի արդյունավետ և համարժեք միջոցներ, որոնք կարող էին կանխել կամ վերացնել դրանց հետևանքները։

Ու արձանագրում է, որ այդ հանձնաժողովների արդյունքները, եթե արձանագրվեին, ԲՀԿ-ն ստանալու էր 4 տոկոս։

Ժողովուրդ, չորս էջի վրա Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ ձեր կուսակից, նախկին պատգամավոր, հայկական ժամանակի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գողացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրողների քվեն։

Ո՞նց սրա հետ հանգիստ լինենք հիմա, որ ասում եք՝ «Հանգիստ եղեք»։

Պարոն Ռուբինյան, ո՞նց հանգիստ լինենք։ Իմ աղջկա համակուրսեցի տղան երկու տարի համալսարանում սովորելու փոխարեն հորը «պերեդաչի» էր բերում։ Երբ որ կուրսի դասախոսը կարդում է «Դատական համակարգի անկախություն» թեմայով, ամբողջ Մամիկոն Ասլանյանի տղայի՝ Լևոնի, կուրսեցիները նայում են Լևոնին ու ծիծաղում են, որովհետև հասկանում են, որ իրականության հետ կապ չունի։

Ժողովուրդ ջան, պարոն Ռուբինյանն ասում էր՝ օրենքով։ Այո՛, օրենքով։ Էդ օրենքո՞վ այս բոլոր հարուցված քրեական գործերը, պարոն Ռուբինյան, չեք պատկերացնում։ Չե՛ք պատկերացնում ընտրությունների նախաշեմին այդքան հարյուրներով մարդ ձերբակալելը, հետո մնացել են այդ քննիչները գործի մեջ։

Լավ, եկեք պատմեմ։ Կարճ բան է։

Ուրեմն, «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներից մեկի հավաքարարին կանչում են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։ Հարց են տալիս՝ «Քեզ կանխիկով փող տվե՞լ են, աշխատավարձը կանխիկո՞վ են տվել»։ Ասում է՝ «Չէ, գրանցված եմ եղել»։

Հարցնում են՝ «Քեզ խանութ ուղարկե՞լ են առևտուր անելու, զդաչին էլ ասել են՝ պետք չի»։ «Չէ»։ Ասել են՝ «Քեզ ընդհանրապես կանխիկով փող տվե՞լ են»։ Ասել է՝ «Հա։ Դիմացը ՔՊ-ի գրասենյակն է, տեղի հավաքարարն էլ եմ, այնտեղ կանխիկով են տալիս»։

Պարոն Ռուբինյան, դուք ասում եք, որ մենք հրաժարվեցինք հանձնաժողովների նախագահների տեղերից։ Ոչ, այդպես չի։ Այդպես չի։ Մի օրվա մեջ եկաք, որոշումը կայացրեցիք։ Մեկ հանձնաժողով, բնականաբար, մյուս հանձնաժողովի նախագահն ի աջակցություն իր ֆրակցիայի գործընկերոջ պետք է հրաժարվեր։ Բայց հետո Թագուհի Թովմասյանին ո՞նց հանեցիք։ Ո՞նց հանեցիք։ Այսինքն՝ որոշում եք, որ սրանք պետք է լինեն, սրանք՝ չլինեն, մենք էլ գլուխներս կախ ասենք՝ «Լավ, Գեղամը թող լինի, Գեղամը շարունակի հանձնաժողովի նախագահ»։

Պարոն Ռուբինյան, երբ որ ասում եք՝ «Զրո կետից սկսել», այդ զրո կետը, ախր, այն ամբողջ նստվածքն ու շարունակվող անարդարություններն այնքան շատ են, որ դրա ծայրը չի երևում։ Իրականում դա վերաբերում է և՛ արդարադատության համակարգին, և՛ իրավապահ համակարգին։

Մենք չենք էլ անդրադառնում, պարոն Ռուբինյան, երբ ասում ենք՝ «Զրո կետից սկսենք»։ Բայց մենք այս ընտրարշավի ընթացքում մեր հասարակությանը մի հատ ահավոր, եթե չասեմ՝ հանցավոր տրավմա ենք հասցրել։

Հայաստանի շարքային քաղաքացին այլևս 24-ժամյա ռեժիմով գիտակցում է, որ իրեն գաղտնալսում են։

Ես անկեղծ եմ ասում՝ ամենամեծ տրավման, որ քաղաքացին ստացել է, թերևս, այդ գաղտնալսումից է։ Եվ իրականում ԱԱԾ տնօրենի մի անգամ մեր հանձնաժողովի փակ նիստում ասում եմ՝ «Պարոն Սիմոնյան, մաման որ մեր հողամասի ծառերի մասին ուզում է հետս խոսա, հեռախոսները տանում է կողքի սենյակ, ինձ էլ հանում է բալկոն, նոր է խոսում»։

Դա իրականում մարդու ազատության, այն ներքին ինքնագրաքննության սահմանափակումից վատ ավելի ոչ մի բան չկա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Լայնորեն տարածվում է այս լուսանկարը։ Իհարկե կարելի է այն ենթարկել ամենատարբեր ինտերպրետացիաների, բայց իմաստ էլ չկա։Որովհետեւ իրավիճակը զավեշտի եւ ողբերգականության «հիբրիդ» է։ Հարցն այն չէ, որ Միրզոյանը չպետք է...

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի,...

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության...

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում․ Սամվել Կարապետյան

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում․ Սամվել Կարապետյան

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Եվրամիությունում չկա որևէ երկիր, որը սահման չունի Եվրոպական միության մյուս անդամ երկրների հետ, բայց դարձել է Եվրոմիության...

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։ Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային...