Ռուսական հաջորդ հարվածը լինելու է վերաարտահանումը և կոնյակի արտահանումը․ Հրայր Կամենդատյան

30 Հուլիսի, 2026

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հաջորդ թիրախը կարծես թէ լինելու է կոնյակի արտահանումը։ 2025 թվականի արդյունքներով Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2,92 – 2,96 մլրդ ԱՄՆ դոլար (ներառյալ տեղական արտադրանքը և վերաարտահանումը)։
Ըստ ՄԱԿ-ի միջազգային առևտրի (UN COMTRADE) և ՀՀ Վիճակագրական կոմիտեի (Armstat) ամփոփված տվյալների՝ արտահանման ծավալներն ըստ խոշոր ապրանքախմբերի ունեն հետևյալ պատկերը․
Էլեկտրական սարքավորումներ և էլեկտրոնիկա 993.55 մլն ԱՄՆ դոլար Հիմնականում վերաարտահանում։ Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ 360.56 մլն, Տեղական արտադրանք (որից ~285 մլն$-ը՝ կոնյակ)։ Օպտիկական, լաբորատոր և բժշկական սարքեր 175.78 մլն դոլար։ Վերաարտահանման սխեմաներ
Մեխանիկական սարքավորումներ, կաթսաներ 170.68 մլն դոլար ։
Թանկարժեք քարեր, մետաղներ և ոսկերչություն 154.84 մլն դոլար։ Ծավալները էապես նվազել են 2024-ի համեմատ։ Ուտելի բանջարեղեն և արմատապտուղներ 82.80 մլն դոլար։Թարմ և ջերմոցային արտադրանք |
Ձուկ և ծովամթերք 78.44 մլն դոլար։Տեղական ։
Հագուստ և տեքստիլ (Տրիկոտաժե) 70.61 մլն դոլար։ Տեղական արտադրություն և պատվերներ ։
Հագուստ (Ոչ տրիկոտաժե) 63.15 մլն դոլար։ Պատրաստի հագուստեղեն |
Կոշկեղեն 62.96 մլն դոլար։Թեթև արդյունաբերություն
Ուտելի մրգեր և ընկուզեղեն 59.44 մլն դոլար։
Ծաղիկներ և կենդանի բույսեր 51.04 մլն դոլար։
Սև մետաղներ (երկաթ, պողպատ) 45.63 մլն դոլար։
Մրգի և բանջարեղենի վերամշակված արտադրանք 44.73 մլն դոլար։
Ծխախոտային արտադրանք 42.47 մլն դոլար։
Առանցքային միտումներ
1. Բացարձակ տեղական ծագման ապրանքների թվում առաջատարն է ալկոհոլային խմիչքների ոլորտը (հատկապես կոնյակը, որի համահայկական արտահանման 84%-ն ուղղվում է ՌԴ), ինչպես նաև թարմ գյուղամթերքը (միրգ-բանջարեղեն), ձկնաբուծությունը և ծաղկաբուծությունը։
2. Վերաարտահանման կառուցվածքը. Չնայած 2024թ․ համեմատ ռեէքսպորտային հոսքերը ենթարկվել են որոշակի սահմանափակումների, էլեկտրոնիկան, կենցաղային տեխնիկան և սարքավորումները (մոտ 1.16 մլրդ $ ընդհանուր ծավալով) 2025-ին շարունակել են ապահովել դեպի ՌԴ արտահանման զգալի մասը։
Ակնհայտ է, որ հայկական արտահանման մոտ 35% վերաարտահանումն է և ռուսական հաջորդ հարվածը լինելու է վերաարտահանումը և կոնյակի արտահանումը»։

Նմանատիպ նյութեր

Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես. Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությանը

Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես. Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությանը

Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիպարիտ Դրմեյանը: «Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո Կառավարությունը ես եմ-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա...

Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով

Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափաման միջոցը մնաց անփոփոխ: Նա կմնա տնային կալանքում: Այս մասին տեղեկանում ենք նիստից: Նիստի նախագահող Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը: «Արթուր Սարգսյանը կմասնակիցի ԱԺ նիստերին ` ոստիկանության...

Այս միջնորդությունների իմաստը ո՞րն է, եթե որոշումն արդեն կայացրել եք․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին 

  «Ես ուզում եմ ասել, որ, կարծում եմ, երկու միջնորդությունն էլ կարիք չկա քննելու, քանի որ անցած դատական նիստին դուք կանխավ որոշում եք կայացրել, որ ես պետք է մնամ կալանքի մեջ։ Առանց լսելու մեղադրյալների միջնորդությունը։ Կարող է՝...

Բյուրականում ընթանում է ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը. լուսանկարներ

Բյուրականում ընթանում է ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը. լուսանկարներ

Հուլիսի 24-ին Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» սկաուտական բանակավայրում մեկնարկեց համաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը՝ ՀՄԸՄ-ի 26 շրջաններից և Իրանի սկաուտական 4 միություններից ժամանած 900 բանակողների մասնակցությամբ։ Բանակումը կրում է «Արարատի համար՝ կանգուն» նշանաբանը։ Բացման...