Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»

17 Հուլիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է.  Չնայած Դոնթի բանաձեւով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին՝ եթե 12 հանձնաժողով ձեւավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի «Ուժեղ Հայաստանը», սակայն ՔՊ-ականները նախագահի թեկնածություններ են առաջադրել բոլոր 12 -ի համար էլ։ Բայց առաջադրումների պատկերից հասկանալի է, որ պատրաստ են մի քանիսը զիջել ընդդիմադիրներին։

Օրինակ, Բաբկեն Թունյանը, որն անցած ԱԺ-ում ղեկավարում էր տնտեսական հանձնաժողովը, առաջադրվել է ոչ միայն տնտեսականի նախագահի համար, այլեւ՝ ֆինանսավարկային ու բյուջետայինի, որը ղեկավարում էր Ծովինար Վարդանյանը՝ նա էլ է հայտ ներկայացրել։ Սա նշանակում է, որ իշխանությունը հակված է այս 2 հանձնաժողովներից մեկը տալ ընդդիմությանը։ Երկրորդ «հանձնվելիք» հանձնաժողովը, թերեւս, կլինի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որտեղ թեկնածություն են առաջադրել Հասմիկ Հակոբյանն ու Տրդատ Սարգսյանը։ Հ․ Հակոբյանը նաեւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի համար է առաջադրվել, Տրդատ Սարգսյանը՝ առողջապահության։ Իսկ երրորդ զիջվողը կլինի մարդու իրավունքների հանձնաժողովը, որը բոլոր ժամանակներում ընդդիմության ներկայացուցիչն է ղեկավարել։

Նմանատիպ նյութեր

Երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց․ Բերիս Էքինջի

Երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց․ Բերիս Էքինջի

Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին։ «Մեր երկրների միջև վերջերս ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները զգալի ներդրում են ունեցել երկկողմ երկխոսության ամրապնդման...

«Ի միջի այլոց, հեսա ինքն ա զանգում»․ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ստացավ Հաջիևի զանգը

«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է։ Դա ֆիքսվել է։ Հետագայում վարչապետն ասել է նաև այն, ինչ դուք նշում եք։ Ինչ վերաբերում է անկլավներին և էքսկլավներին, այդ քննարկումը կա։ Քննարկվում է այն տարբերակը, որ,...

Թուրքիայից գյուղատնտեսության նախարար ունենք COP17-ին մասնակցող․ Ռոբերտ Աբիսողոմյան

  «Թուրքիայից մասնակից ունենք, ուրեմն գյուղատնտեսության նախարարը, ով կմասնակցի առաջնորդների գագաթաժողովին, հանդես կգա պլենար հատվածում ազգային ելույթով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանը։...

Ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել դեպքի վայր․ հարց՝ ՆԳՆ-ին

Ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել դեպքի վայր․ հարց՝ ՆԳՆ-ին

Շաքիի դեպքի վերաբերյալ ոստիկանությունը առավել քան օպերատիվ արձագանք տվել է. մենք պարզաբանել ենք, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, այս ժամանակահատվածում տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին, կարճ տեղեկատվություն ներկայացրել առանց մանրամասնելու, թե ինչ է...

Շանտաժի միջոցով 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացվել

Շանտաժի միջոցով 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացվել

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած քստմնելի դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ...