Օտարերկրյա «կլյաուզնիկներին» սպասարկող կապիտուլյանտը դրանց օգտագործում է իր սեփական շահերի համար․ Համբարյան

11 Հուլիսի, 2026

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի իրավապահները Ծառուկյանի հարցում հավատում են օտարերկրյա «կլյաուզնիկներին»։ Ծառուկյանի գործով սպասվածից ավելի խայտառակ բացահայտումներ են տեղի ունենում։ Փաստորեն, Իրանի քաղաքացիներ հայր և որդի Օլամաեինները մինչև Ծառուկյանի վրա Հայաստանում «դանոս» գրելը, նույն բանն արել են իրենց ընկեր, գործարար Համլետ Թումանյանի դեմ, բայց արդեն Իրանում…

Սակայն, ի տարբերություն ծառուկյանատյաց Նիկոլի իրավապահների, որոնք մեծ հաճույքով 70-ամյա Գագիկ Ծառուկյանին պոլերին տվեցին՝ գոհացնելու թուրքի կոշիկ լիզողին, Իրանի դատական համակարգը արդարացրել է գործարար Թումասյանին՝ ապացուցելով, որ վերջինիս արարքներում հանցակազմ չկա։ Դրանից հետո «գործ տվող» հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր, սակայն ժամկետին այն չմարելուց հետո հիմա էլ դիմել են Նիկոլի իրավապահներին, ովքեր մեծ հաճույքով անցել են Ծառուկյանի դեմ գործ սարքելուն…

Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ Ծառուկյանի վրա Նիկոլի հարձակումների պահով… Օտարերկրյա «կլյաուզնիկներին» սպասարկող կապիտուլյանտը դրանց օգտագործում է իր սեփական շահերի և ցանկությունների համար»։

Նմանատիպ նյութեր

ՀՀ քաղաքացիներն արդեն միայն տոկոսների վճարման համար օրական վճարում են 1,1 միլիարդ դրամ․ Գրիգորյան 

  «Նախորդ տարի՝ 2025 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է վարկային համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 250 միլիոն դոլարի վարկ։ Դեռևս մեկ տարի չի անցել, ինչ Հայաստանը ստանձնել է 250...

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանի մի շարք դպրոցներում բողոքի ակցիաներ են ընթանում. պահանջում են վերացնել հիջաբի կրման արգելքը։ Հաղորդվում է, որ «գրանցվել են հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքեր՝ կապված պետական ​​ուսումնական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման...

Թաղապետարանի աշխատակիցներն ուղղակի փողոցում քայլում են, ասում՝ քանդում ենք ամբողջ տարածքը․ ակցիայի մասնակից 

  «Սպասում ենք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, որովհետև այս պահին մեր իրավունքները ոտնահարվում են։ Հանդիպում ենք խնդրել, թույլ են տվել, որ մարդիկ մի քանի հոգով բարձրանան վերև։ Այս պահին սպասում ենք՝ տեսնենք՝ իրավիճակն ինչպես...

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հայտնում է APA գործակալությունը։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը...

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...