Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. Ընդդիմադիր կին գործիչների հայտարարությունը

10 Հուլիսի, 2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները աջակցություն են հայտնում երեկ կալանավորված Արեգնազ Մանուկյանին.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։

Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, նաև խիստ վիճահարույց է օրինական հիմքերի առկայությունը, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ կալանքը քրեական դատավարության մեջ խափանման ծայրահեղ միջոցն է և կիրառվում է, երբ ավելի մեղմ միջոցներով անհնար է ապահովել վարույթի բնականոն ընթացքը։

Օրենքի գերակայության, մարդու ազատության և անմեղության կանխավարկածի սկզբունքները պահանջում են, որ յուրաքանչյուր նման որոշում լինի համաչափ, բավարար հիմնավորված և անխուսափելի։

Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում.

1. Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

2. Կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։

3. Ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։

Այսու, հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ վերանայել կալանքի անհրաժեշտությունը և ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։

Հաստատում ենք, որ արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր որոշում հիմնված է բացառապես օրենքի և իրավաչափության սկզբունքի վրա, այլ ոչ թե՝ քաղաքական բռնաճնշումների։

Մենք՝ ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերս, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Արեգնազ Մանուկյանին և ընտանիքին՝ համոզումով, որ խոսքի, խղճի, քաղաքական հայացքների և գործունեության ազատությունը անկասելի արժեքներ են։

1. Գալստյան Լիլիթ

2. Գասպարյան Իրինա

3. Գրիգորյան Աննա

4. Թովմասյան Թագուհի (անկուսակցական)

5. Խամոյան Ագնեսա

6. Խերանյան Արմինե

7. Կյուրեղյան Արմենուհի

8. Կրպեյան Ասպրամ

9. Միրզոևա Զեմֆիրա

10. Մկրտչյան Աննա («Պատիվ ունեմ» խմբակցություն)

11. Վարդանյան Արփինե

12. Վարդանյան Էլինար

13. Վարդանյան Քրիստինե

10. 07. 2026

Նմանատիպ նյութեր

Ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը գնա․ ինքը մետաստազ է, իմ պետությունը քայքայողն է․ Աննա Գրիգորյան

  «Ես իրեն ասում եմ՝ դու Ալիևի խամաճիկն ես, որովհետև Ալիևի հրահանգով մեր պետության բովանդակությունն ես ուզում փոխել։ Դրան ի պատասխան՝ ինքը որոշում է՝ իր արևին, կներեք այս բառի համար, ողորմելի փորձեր է իրականացնում իմ անձի հետ կապված...

ՔՊ-ն հաստատեց Փաշինյանի կառավարության  2026 — 2031թթ. ծրագիրը

ՔՊ-ն հաստատեց Փաշինյանի կառավարության 2026 — 2031թթ. ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաստատեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը։ ԱԺ-ում ծրագրին կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց։ Այսպիսով՝ կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 24...

Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա. պատրաստ ենք աջակցել. Զելենսկի

Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա. պատրաստ ենք աջակցել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «անկեղծ երախտագիտություն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղված շնորհավորանքների համար։ «Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի Անկախության օրվա...

Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին․ Ագնեսա Խամոյան

Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հյուրընկալության նոր ստանդարտ՝ երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին։ «ԲԱՐԻ...

Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ. սա կարևոր քայլ է. Մարկուս Լամերտ

Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ. սա կարևոր քայլ է. Մարկուս Լամերտ

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ օրենքի ընդունումը անվանել է «խորհրդանշական քայլ»՝ ընդգծելով, որ գործընթացը սկսելու համար Երևանը պետք է ներկայացնի անդամակցության պաշտոնական դիմում, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ...