ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համար զինվորի կյանքը արժեք չունի՞․ Վահագն Սարոյան

25 Նոյեմբերի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինվորի կյանքը պետք է լինի բանակի ղեկավարության ամենաբարձր արժեքը, ոչ թե հերթական վիճակագրությունը:

Մամուլից տեղեկացա, որ նոյեմբերի 17-ին՝ զինվորական տոնացույցով բուժծառայողի օրը, շուրջ 300 հոգու մասնակցությամբ խնջույք է կազմակերպվել, որին մասնակցել է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Իսկ այդ օրը Գավառում հերթական զինծառայողի մահն էին սգում ընտանիքն ու հարազատները։

Վերջին շրջանում բանակում շարունակաբար զինվորներ են մահանում, ու սարսափելին ոչ միայն այն է, որ բանակում մահեր են գրանցվում, այլ նաև այն, որ երբ հերթական ողբերգությունը դառնում է սովորական, հենց բանակի ղեկավարության համար:

Բանակի ղեկավարության առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե տոնական սեղանների շուրջ հավաքվելը, այլ մարդկային կյանքերի փրկությունը, պատասխանատվությունը և այդ մահերի կանխարգելումը, ինչպես նաև պարզ մարդկային հարգանքը մահացած զինվորի ու իր ընտանիքի հանդեպ:
Երբ բանակում զինվորներ են մահանում, այդ օրերին խնջույք կազմակերպելն ու տոնական տրամադրություն ցուցադրելը պարզապես անտարբերություն է սեփական զինվորների կյանքի և նրանց ընտանիքների ցավի նկատմամբ։

Ուղիղ հարց է առաջանում` զինվորի կյանքը արժեք չունի՞ նրանց համար, ովքեր կոչված են այն պաշտպանելու…»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին․ Լևոն Քոչարյան

«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները քաղաքական բնույթ են կրում։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն։ Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ...

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են․ Հովհաննես Խուդոյան

«Վերջին նորությունն այս գործով այն է, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են։ Մոտ մեկ շաբաթ առաջ այդ նյութերն առաջին ատյանի դատարանից ուղարկվել են վերաքննիչ դատարան, սակայն այնտեղ չեն ստացվել»,- այս մասին այսօր՝...

«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

27-ամյա Բարետոն հաղթող է ճանաչվել մրցույթի հոբելյանական՝ 75-րդ եզրափակչում, որն անցկացվել է Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանում։ Այս տարի թագի համար պայքարել է 116 մասնակից։ Բարետոն դարձել է Պուերտո Ռիկոյի վեցերորդ ներկայացուցիչը, որը նվաճել է «Միսս Տիեզերք»...

Ողբերգական դեպք՝ Երևանում․ մահացածը օտարերկրացի է

Ողբերգական դեպք՝ Երևանում․ մահացածը օտարերկրացի է

Նոյեմբերի 24-ին, ժամը 20։30-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 131 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խանաև Է-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը և փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Ասուլիսը տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում՝...