ՍԴ-ն կարող է նոր ընտրությունների հիմքը հանդիսանալ․ Արամ Վարդևանյան

28 Հունիսի, 2026

Տեղեկացնեմ, որ մի քանի խնդիրներ, որոնք ներկայացրել էինք, դատարանը պահանջել է նաև դրանց հիմնավորումները ներկայացնենք, այդ թվում 17 հազար գաղտնի քվեարկությունների վերաբերյալ։ Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքի տարածումը ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Նրանք պաշտոններից են խոսում, այն պայմաններում, երբ ՍԴ-ն կարող է նոր ընտրությունների հիմքը հանդիսանալ»,- նշել է Վարդևանյանը։

Վարդևանյանը հայտարարել է նաև, որ ՔՊ-ն, մասնակցելով որպես երրորդ անձ, չի ներկայացրել դիրքորոշում, որ տեղի է ունեցել այնպիսի ընտրական հանցագործություններ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։

«Հերթական անգամ քաղաքական գնահատականներ և իրականություն, քաղաքական գնահատական և իրական դատողություն՝ հակադրության մեջ են այս քաղաքական ուժի դեպքում։ Խոսքն ընտրակաշառքների և այլ երևույթների մասին է։ Այն, որ իրենց կողմից ընտրախախտումներ իրականացվել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա՝ փաստ է։

Մենք ՔՊ-ից տարբերվում ենք նաև նրանով, որ ՍԴ ինստիտուտը պետք է հարգել՝ անկախ բովանդակությունից, գոնե ձևական մասը պետք է հարգել»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին...

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

ՔՊ-ն որոշել էր 2026 թվականն «արդար» սկսել և հենց տարվա սկզբին՝ հունվարի 22-ի կառավարության նիստում, որոշում ընդունեց սահմանափակելու պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։ Որոշումն ընդունեցին, բայց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝...

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

Հայաստանը մտադիր է 250 մլն եվրոյի նոր վարկ վերցնել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։ Ըստ նախագծի՝ վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը։...

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Արարատցեմենտի» 30 տարվա աշխատակից Ռոզա Խաչատրյանին ազատել են աշատանքից ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ աշխատավարձերի բարձրացման մասին եթերը հավանելու և իր էջով տարածելու համար։ «Օգտատեր Մախսուդյան Ալինան ուղիղ եթեր...