«Հիմա շտապում եմ հաց ուտելու»․ Սրբուհի Գալյանը պատասխանեց ընդամենը 1 հարցի

27 Հունիսի, 2026

 

«Ասում եք՝ ի՞նչ գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագրին» չեն գաղտնալսել։ Եթե այդպես է, ինչո՞ւ հրապարակում չեղավ, և բոլոր հրապարակումներն ընդդիմությանն են վերաբերում»,- արդարադատության նախարարին հարց ուղղեց լրագրողը։ Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Հիպոթետիկ հարց է։ Ես չգիտեմ՝ գաղտնալսել են, թե ոչ, դուք չգիտեք՝ լսել են, թե ոչ, բայց արդյունքը ցույց է տալիս, որ նույնսկ եթե գաղտնալսել են, որևէ հանցավոր երևույթի չեն բախվել, հետևաբար՝ հանրությունը չի տեղեկացվել դրա մասին։ Ես չասացի՝ լսել են կամ չեն լսել, ես ասացի՝ ի՞նչ գիտեք՝ լսել են, թե չէ, որովհետև վարույթ իրականացնող մարմիններն իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում։ Օպերատիվ մարմինները հենց դրա համար են օպերատիվ, որ լիազորված են կատարել այնպիսի գործողություններ, որոնք հանրությունը չպետք է իմանա որոշակի փուլում։ Այսինքն՝ մինչև կոնկրետ գործողության արձանագրում»։

Գալյանը այլ հարցի չպատասխանեց՝ ասելով․ «Ներողություն եմ խնդրում, հիմա շտապում եմ հաց ուտելու»։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները, որոնցից վերջինը՝ «Նոր ուժ»-ը, իր դիրքորոշումներն ու փաստարկները ՍԴ-ում ներկայացնելուց հետո հրաժարվել է մասնակցել հետագա նիստերին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն...

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (հաճախ՝ նաև անառիթ) անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Yerevan.Today-ն օրերս հարցում էր ուղարկել դատախազություն՝ մի քանի կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու...