«Իրենք շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս։ Կներեք, արդեն հերիք եղավ, բոլ եղավ»․ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրության նոր տեքստին, ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նկատի ունենալով ընդդիմությանը։
«Հերիք է, բավ է։ Դա մեր ներքին գործն է։ Մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ շարունակ և ուզում ենք, որ ժողովուրդն ինքը որոշի։ Թե ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում»,- նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։





