IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը․ Տիիգրան Ջրբաշյան

27 Հունիսի, 2026

IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը։ Այս մասին գրել է  «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«ՀՀ կառավարությունը ներկայացրել է բջջային սարքերի IMEI համարների գրանցման և վերահսկման միասնական պետական համակարգ ստեղծելու մասին օրինագիծը։ Սկզբից ցանկանում եմ հստակ նշել․ պետությունն, անկասկած, իրավունք ունի պայքարելու մաքսանենգ ներմուծման, ստվերային շրջանառության, հարկային կորուստների և կեղծ IMEI-ների դեմ։

Սակայն հիմնական հարցը բոլորովին այլ է։ Այսօր աշխարհում նույն նպատակներին հասնելու տարբեր կարգավորող մոդելներ են կիրառվում։ Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնությունում նման խնդիրները լուծվում են մաքսային վերահսկողության, GSMA միջազգային համակարգի, բջջային օպերատորների և իրավապահ մարմինների համագործակցության, ինչպես նաև IMEI-ի կեղծման համար քրեական պատասխանատվության միջոցով։

Միևնույն ժամանակ յուրաքանչյուր բջջային սարքի պարտադիր պետական գրանցումը Եվրոպական միությունում գերակշռող մոտեցում չէ։ Մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկրներում վերջին տարիներին ձևավորվել է կարգավորման այլ մոտեցում։ Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ռուսաստանը արդեն ներդրել կամ ներդնում են IMEI-ների պետական հաշվառման համակարգեր, որոնք ներառում են պետական ռեգիստրներ, օպերատորների հետ տվյալների փոխանակում և չգրանցված սարքերի աշխատանքի սահմանափակման հնարավորություն։ Ներկայացված հայկական օրինագիծն իր կարգավորման ճարտարապետությամբ ակնհայտորեն ավելի մոտ է հենց այս մոտեցմանը։

Միաժամանակ ինձ չի հաջողվել գտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր որոշում, որը ԵԱՏՄ անդամ պետություններին կպարտադրեր ներդնել նման համակարգ։ Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե ԵԱՏՄ իրավական պարտավորության, այլ Հայաստանի կողմից ընտրված ազգային կարգավորման մոդելի մասին է։ Հենց այստեղ էլ առաջանում է սկզբունքային հարցը։ Եթե Հայաստանը, միաժամանակ հայտարարելով եվրոպական կառույցների և եվրոպական կարգավորման չափանիշներին մոտենալու քաղաքականության մասին, ընտրում է կարգավորման այնպիսի մոդել, որն էապես տարբերվում է Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնության կիրառած մոտեցումներից, ապա այդ ընտրությունը պետք է ունենա առավելագույնս հիմնավորված տնտեսական, իրավական և ինստիտուցիոնալ բացատրություն։

Ժամանակակից կարգավորող քաղաքականության կարևորագույն սկզբունքը պարզ է.

Որքան ավելի խորն է պետության միջամտությունը շուկային, թվային ենթակառուցվածքներին և քաղաքացիների իրավունքներին, այնքան ավելի բարձր պետք է լինեն վերլուծության որակի, հանրային քննարկման թափանցիկության և ընդունվող որոշումների հիմնավորվածության պահանջները։ Հետևաբար տրամաբանական է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.

• Արդյո՞ք իրականացվել է լիարժեք Կարգավորման ազդեցության գնահատում (Regulatory Impact Assessment – RIA)։

• Դիտարկվե՞լ են կարգավորման այլընտրանքային մոդելները, այդ թվում՝ եվրոպական փորձը։

• Ինչո՞ւ են մերժվել ավելի քիչ սահմանափակող կարգավորման գործիքները։

• Ի՞նչ հաշվարկներով է հիմնավորվում, որ ընտրված մոդելն ամենաարդյունավետն ու համաչափն է Հայաստանի պայմաններում։ Եվ վերջապես՝ ամենակարևոր հարցը. Եթե Հայաստանը գիտակցաբար ընտրում է կարգավորման այնպիսի մոդել, որն իր կառուցվածքով շատ ավելի մոտ է ԵԱՏՄ անդամ երկրներում ձևավորված կարգավորման մոտեցմանը, քան Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնության կիրառած մոդելին, ապա ինչո՞վ է պայմանավորված այդ ընտրությունը և ի՞նչ օբյեկտիվ առավելություններ է այն ապահովում Հայաստանի համար։Այս հարցի պատասխանը կարևոր է ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլև այն բանի համար, թե ինչ սկզբունքներով է ձևավորվում Հայաստանի պետական կարգավորող քաղաքականությունը։

Հ.Գ. Եթե նման համեմատական վերլուծություն և Կարգավորման ազդեցության գնահատում (Regulatory Impact Assessment – RIA) իրականացվել են, ապա նպատակահարմար կլինի դրանք հրապարակել հանրային քննարկման համար։ Թափանցիկությունն ու հիմնավորվածությունը ժամանակակից պետական կառավարման կարևորագույն սկզբունքներից են», գրել է նա։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։ Նրա կենսագրությունը հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա թեկնածությունը միաձայն...

Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում. Զարուհի Մուրադյան

Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում. Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած մեկը, ով գոնե աչքի պոչով հետևում է ազրստանի քաղաքական քայլերին՝ կփաստի, որ օր ու գիշեր աշխատում են, առանց շաբաթ, կիրակի... ողջ քաղաքական համակարգը անդադար աշխատում է մեզ հաղթելու և տնտեսապես, և...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում

Տեղի է ունենում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 6 հարց է, որոնց թվում՝ հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն։ Թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արգիշտի Դարբինյանն է։ Օրակարգը՝ այստեղ։ Հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Արտոնյալ լռություն․ ինչու է իշխանությունը հանդուրժում բլոգերին. «Արմլուր»

Արտոնյալ լռություն․ ինչու է իշխանությունը հանդուրժում բլոգերին. «Արմլուր»

Երեկ տեղեկացրել ենք, որ սցենարիստ Վահրամ Սահակյանին ձերբակալել էին, այնուհետև դատարանը վարչական վերահսկողություն էր սահմանել: Սահակյանի ձերբակալությունը Հայաստանում սոցիալական ցանցերում հայհոյանքի, վիրավորանքի եւ ատելության խոսքի վերաբերյալ վաղուց կուտակված մեկ այլ՝...

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել և շրջվել Սաուդյան Արաբիայի վրայով, - հաղորդում է The Times of Israel-ը։ Flydubai-ի չվերթը փոխանցել է 7700 կոդը՝ միջազգային արտակարգ իրավիճակի ազդանշանը։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն, Իսրայելի ռազմաօդային...