Կանայք միջինում 4–5 անգամ ավելի շատ չվճարվող աշխատանք են կատարում, քան տղամարդիկ․ Տիգրան Ջրբաշյան 

27 Հուլիսի, 2026

«Միջին հաշվով կանայք իրենց կյանքի ընթացքում շաբաթական 15.3 ժամ հատկացնում են տնային տնտեսության աշխատանքներին և ևս 8.6 ժամ՝ խնամքի տարբեր տեսակներին։ Տղամարդկանց դեպքում այդ նույն ցուցանիշները զգալիորեն ցածր են՝ միջինը 3.5 ժամ տնային աշխատանքների և մոտ 2.2 ժամ խնամքի համար։

Սա նշանակում է, որ տղամարդիկ կյանքի ամբողջ ընթացքում շաբաթական ընդամենը շուրջ երեքուկես ժամ են ծախսում տնային գործերի վրա, մինչդեռ կանանց դեպքում այդ ժամանակը մի քանի անգամ ավելի մեծ է։

Կան նաև տարիքային փուլեր, երբ այս տարբերությունն առավել ընդգծված է։ Մասնավորապես, կանանց չվճարվող աշխատանքի գագաթնակետը գրանցվում է 30–35 տարեկան շրջանում։ Այդ տարիքում տնային աշխատանքը, երեխաների և տարեցների խնամքը միասին կազմում են շաբաթական 47–49 ժամ։

Տղամարդկանց դեպքում նույն տարիքային խմբում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 8–11 ժամ։ Այսինքն՝ աշխատանքային տարիքում կանայք միջինում 4–5 անգամ ավելի շատ չվճարվող աշխատանք են կատարում, քան տղամարդիկ։

Ավելին, 23–27 տարեկան շրջանում տարբերությունն առավել մեծ է․ կանայք այդ տարիքում խնամքի և տնային աշխատանքի վրա ծախսում են մինչև 10 անգամ ավելի շատ ժամանակ, քան տղամարդիկ»,- այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, «Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն․ հետազոտության արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Նմանատիպ նյութեր

Իսպանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են

Իսպանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են

Իսպանիայի մի շարք քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Մադրիդի մերձակայքում երկու գնացքների բախման համար մեղավորներին։ Ցուցարարները վանկարկել են՝ «Մարդասպաննե՛ր»։ Իսպանիայում գնացքների վթարի դեմ բողոքի ցույցերի ժամանակ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն ընտրում է հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների

Տեղի է ունենում ԱԺ քառօրյան։ Օրակարգում 12 հարց է, որից 9-ը քննարկվել-քվեարկվել է։ Այժմ պատգամավորներն ընտրում են հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների։ Օրակարգը՝ այստեղ։  Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի...

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար...

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք...