Ընտրությունները կեղծվել են. ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Վարդան Օսկանյան

26 Հունիսի, 2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը իրականում հաղթել է այս ընտրություններում։ Իմ համոզմամբ՝ ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել։ Այս մասին գրել է Վարդան Օսկանյանը:

«Հաճախ լսում եմ, որ ասում են՝ ո՛չ իշխանությունն է հաղթել, ո՛չ ընդդիմությունը։ Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Ընտրություններում քվեների ընդհանուր թիվը կազմում է 100%։ Եթե գործող իշխանությունը չի ստացել օրինական մեծամասնություն, ապա այդ ձայները պատկանում են ընդդիմությանը՝ որպես ամբողջություն։ Իմ կարծիքով՝ նրանց հաղթանակը պարզապես խլվել է։ Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման։ Մի կողմից նպաստել են ընդդիմության ձայների նվազեցմանը, մյուս կողմից՝ իշխանության ձայների ավելացմանը։

Մինչ ընտրությունների օրը հրապարակված գրեթե բոլոր՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային հարցումները ցույց էին տալիս, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը կազմում է շուրջ 35–40%։ Իմ համոզմամբ՝ հենց այդ ցուցանիշն է առավել մոտ իրականությանը։ Մնացած արդյունքները, իմ կարծիքով, չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ Իշխանությունը շարունակում է ապավինել ուժային կառույցներին՝ հույս ունենալով պահպանել իշխանությունը՝ առաջացնելով լրջագույն լեգիտիմության խնդիր։

Սակայն խնդիրը միայն ներքին լեգիտիմության մեջ չէ։ Կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր հետևանք։ Միջազգային հանրությունը, հայ ժողովրդի բարեկամներն ու օտարները կարող են եզրակացնել, որ Հայաստանի ժողովուրդն իր ազատ կամքով կրկին ընտրել է այս իշխանությանը՝ չնայած վերջին տարիներին երկրի կրած ծանր կորուստներին ու ազգային արժանապատվության նվաստացմանը։ Նման ընկալումը կարող է լրջորեն վնասել Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությանը և աղավաղել ժողովրդի իրական տրամադրությունների մասին պատկերացումը։ Շատ առումներով սա նույնքան վտանգավոր է, որքան ոչ լեգիտիմ իշխանության գոյությունը։

Հուսով եմ, որ այս իրավիճակը մոտ ապագայում կշտկվի օրինական և ժողովրդավարական ճանապարհով»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետք» պարբերականը։ «Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական...

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը...

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...