ԱՄՆ-ն քննարկում է իր ռազմակայանների տեղափոխման հարցը Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից

26 Հունիսի, 2026

ԱՄՆ-ն քննարկում է իր ռազմակայանների մի մասի տեղափոխման հնարավորությունը Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից՝ Մերձավոր Արևելքում նոր ռազմական գործողությունների դեպքում իրանական հարձակումների նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու համար, հայտնել է Wall Sreet Journal թերթը՝ հղում կատարելով քննարկումների ընթացքին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։

«ԱՄՆ ռազմական ղեկավարությունը ներկայում դիտարկում է Բահրեյնում բազայի արդիականացման, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում ամերիկյան ներկայության կրճատման, ինչպես նաև որոշ բազաների կամ դրանց գործառույթների արևմուտք տեղափոխման հնարավորությունը՝ իրանական հրթիռների և անօդաչուների գործողության գոտուց ավելի հեռու»,- նշվել է հրապարակման մեջ։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային բազային, որը, ինչպես գրել է WSJ-ն, Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր բազմիցս ենթարկվել է հարվածների։ Թերթի պնդմամբ՝ այդ հարձակումները հանգեցրել են լուրջ ավերածությունների, որոնց մասին Պենտագոնը հրապարակայնորեն չի հայտնել։

Աղբյուրներից մեկի պնդմամբ՝ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել վնասված օբյեկտների մի մասի վերականգնումից։ Փոխարենը որոշ հրամանատարական կենտրոններ կարող են տեղափոխվել ստորգետնյա հատվածներ, իսկ ռազմական ենթակառուցվածքը՝ ավելի հավասարաչափ բաշխվել տարածաշրջանում։ Ընդ որում, վերջնական որոշումներ առայժմ չեն ընդունվել։

Ամերիկյան ուժերի տեղակայման հնարավոր վայրերից մեկը դիտարկվում է Իսրայելը, որտեղ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում արդեն գտնվել են տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ, այդ թվում՝ կործանիչներ և լիցքավորող ինքնաթիռներ, նշվել է նյութում։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...