ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ

23 Հունիսի, 2026

Շվեյցարիայի Բյուրգենշտոկում տեղի ունեցած քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին։

Նրա փոխանցմամբ՝ ձևավորվել են խմբեր հետևյալ հարցերի շուրջ՝ պատժամիջոցների վերացում, միջուկային կարգավորում, վերականգնում և տնտեսական զարգացում, ինչպես նաև մոնիթորինգ (վերահսկողություն)։

Հունիսի 21-ին Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ՝ փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվում է բանակցությունների առաջին փուլի ավարտին Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ հիմք է ստեղծվել հետագա տեխնիկական բանակցությունների համար։

Նմանատիպ նյութեր

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանից. Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի համակարգ, ուժի մեջ կմտնի նաև նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը։  Նոր օրենքը...

Պաշտոնական Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում. ճաղերի հետևում են Արցախի բոլոր նախագահները. Խաչատրյան

Պաշտոնական Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում. ճաղերի հետևում են Արցախի բոլոր նախագահները. Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է. «Այսօր նախագահ Քոչարյանի ծննդյան օրն է․․․ Նախագահը ճաղերի հետևում է։ Թերևս այս իրավիճակը լավագույնս կարելի է նկարագրել Շեքսպիրի «Համլետ» ողբերգության հերոսի հայտնի արտահայտությամբ․...

Ո՞նց պետք է Ռոբերտ Քոչարյանը քննությանը խանգարի․ գնա արխիվ ռետինով ջնջի՞․ Արամ Օրբելյան

  «Կառավարության անդամները նկարագրված են որպես նախագահի ենթականեր: Ուղղակիորեն գրված է՝ ենթականեր։ Ասում ենք․ «Լա՛վ, Սահմանադրությունը հասկանում ենք, որ դուք այդպես եք ընկալում և հիմա փորձում եք հենց այդպես էլ կառավարել, հա՞, որ...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Նեպալի հյուսիսային շրջաններում՝ Չինաստանի հետ սահմանին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 903-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է երկրի Աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչությունը։ Ըստ գերատեսչության՝...

ԱՄՆ-ն մտադիր է ամեն շաբաթ նոր երկրորդական պատժամիջոցներ սահմանել՝ Իրանի նկատմամբ. Բեսենթ

ԱՄՆ-ն մտադիր է ամեն շաբաթ նոր երկրորդական պատժամիջոցներ սահմանել՝ Իրանի նկատմամբ. Բեսենթ

ԱՄՆ-ն մտադիր է ամեն շաբաթ նոր երկրորդական պատժամիջոցներ սահմանել՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Դուք ամեն շաբաթ կտեսնեք ավելի շատ (պատժամիջոցներ՝ խմբ.)։ Մենք սկսում ենք բանկերից և...