Հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ տարածքում Թուրքիայի կառավարության կողմից տներ են կառուցում. ԶԼՄ

19 Հունիսի, 2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ տարածքում Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից 2 տուն կառուցվել։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տների պատճառով, որոնց շինարարությունն ավարտվել է 2023-ին, գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Հանգուցյալների ոսկրակտորները և գանգոսկերները շինաշխատանքների հետևանքով ցրվել են գերեզմանատան տարածքով մեկ։

Գյուղացիները պատմում են, որ այդ տարածքը գերեզմանատուն է եղել, և հակառակ իրենց առարկություններին՝ գերեզմանները քանդվել են շինաշխատանքների ժամանակ։ Դժգոհում են, որ բնակարանաշինության վարչությունը գյուղի ազատ տարածքները թողած տներ է կառուցում գերեզմանների վրա։

Մոտ 10 տնտեսություն ունեցող Ղարփբյորք գյուղում ավերվել են նաև հայերի պատրաստած հուշաղբյուրներ: Նշվում է, որ գյուղի եկեղեցու և գերեզմանատան քարերը տարիների ընթացքում գողացվել կամ ոչնչացվել են։

Ղարփբյորք գյուղի հողաշեն (կավաշեն) տները նույնպես քանդվել են «TOKİ»-ի կողմից: Վերջինս որպես պատրվակ նշել է. «Նոր տներ ենք կառուցել, հողաշեն տների կարիք այլևս չկա»։ Թուրքական աղբյուրը հեռախոսազրույց է ունեցել գյուղի բնակիչներից մեկի՝ Հասան Յըլդըրըմի հետ։ Վերջինս հաստատել է տարածվող լուրեը և նշել, որ շինարարության ժամանակ իրենք գյուղում չեն եղել։

«Լսեցինք, որ այնտեղ շինարարություն է արվել։ Ասացի՝ ամոթ չէ՞, այս խեղճերի գերեզմանների վրա տներ կառուցեցիք։ Ոսկորներն այս ու այն կողմ էին շպրտել։ Ի դեպ՝ մինչև գերեզմանատուն հասնելը, թզենիների մոտ կա մի տարածք, դա գանձապետարանի տարածքն է։ Ինչո՞ւ այնտեղ չեն կառուցել»,- դժգոհում է գյուղացին:

Վերջինս նաև հաստատել է, որ գերեզմանատունն ավելի վաղ թալանվել էր և բազմիցս փորվել (գանձագողերի կողմից – խմբ.)։ Նրա խոսքով՝ այնտեղ 80-90 շիրմաքար կար, սակայն դրանք ևս գողացվել են:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ պաշտոնական արխիվային գրանցումներում գյուղի անունը 1912-ին հիշատակվել է որպես «Խարափուկ»։ Այդ գյուղի հայերը 1915-ին Օսմանյան կայսրության իրականացած Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել էին։ Մասո, Տորո, Էլո, Մելիք, Մանու, Աթթո և Սևան գյուղաբնակ ընտանիքների սերունդներից ողջ էին մնացել մի քանի երեխա։ Իսկ այժմ գյուղում բնակվում են միայն ալևիներ և սունիներ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...