Թուրքիան հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի ԵՄ․ Լավրով

14 Օգոստոսի, 2026

Թուրքիան ցանկանում է լինել և՛ ՆԱՏՕ անդամ՝ որպես դաշինքի ամենամեծ բանակներից մեկը, և՛ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, թեև հոգու խորքում հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի ԵՄ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՎԳՏՌԿ» հեռուստաընկերության հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան կարող է Անկարայի վրա հույս դնել որպես միջնորդ Ուկրաինայի հարցում։

Լավրովի խոսքով՝ Անկարան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որովհետև «մենք ունենք բազմաթիվ տնտեսական նախագծեր, մեր պատմության մեջ շատ ընդհանրություններ կան՝ Կովկաս, Սև ծով»։

«Թուրքիայում անկեղծորեն շահագրգռված են, որ Սև ծովը կայուն լինի։ Այժմ թուրք գործընկերները կրկին ասում են, որ պետք է ինչ-որ կերպ պայմանավորվել, որպեսզի նավարկությունը հարձակումների թիրախ չդառնա։ Բայց դա մենք չենք սկսել։ Երբ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքը հարվածում է թուրքական բեռնատար նավին, լցանավին կամ քաղաքացիական նավին, երբ նույն այդ անօդաչուները մեկից ավելի անգամ հարձակվում են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքի վրա Կասպյան ծովում՝ ուղիղ հարվածելով նավերին, որոնք առնչություն ունեն ամերիկյան Chevron և ExxonMobil ընկերությունների հետ, ի պատասխան դրան՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Միացյալ Նահանգները հրապարակայնորեն չեն հայտարարում, որ ուկրաինացի ահաբեկիչների այդ գործողություններն անընդունելի են։

Երբ մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նրանք կհամակերպվեն դրա հետ, նրանք պատասխանեցին, որ ոչ, իրենք նրանց ազդակներ են ուղարկում։ Կարծես թե Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի հարցով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ինչ-որ ազդակ է ուղարկել Վ․ Ա․ Զելենսկուն։ Թուրքերը մեզ ասացին, որ իրենք նույնպես ուկրաինացիներին ասել են, որ պետք չէ դրան դիպչել։ Բայց հրապարակայնորեն բոլորը լռում են։ Սա նույնպես խոսուն է։ Ինչն է բնորոշ՝ այս հորդորներին ի պատասխան՝ Վ․ Ա․ Զելենսկու ռեժիմը, որքան կարող եմ դատել հայտնված տեղեկություններից, չի խոստացել դադարեցնել հարվածները։ Այն խոստացել է դադարեցնել հարվածներն այն նավերի նկատմամբ, որոնք առնչություն չունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ, ըստ երևույթին, այս բացատրությունն ընդունելի է համարվել։

Թուրքիայի հետ մենք ունենք լայն օրակարգ։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցությամբ, Եվրամիության հետ որոշ հարաբերություններով պայմանավորված «շլեյֆները» անխուսափելի են», — նշել է ռուս նախարարը։

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...