Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

7 Օգոստոսի, 2026

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Երեքից որեւէ մեկի վրա հաձակումը դիտարկվելու է հարձակում երեքի վրա։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Սա էական զարգացում է, որը վերաբերելի է թերևս ոչ միայն Ծոցի ռեգիոնին կամ Մերձավոր Արեւելքին, այլ կարող է ունենալ ավելի լայն ընդգրկում։ Մեծ հաշվով, այս եռանկյունին իհարկե կարող է անհանգստացնել Իսրայելին, եթե իհարկե դառնա իսկապես պաշտպանական միավոր, այլ չմնա թղթի վրա։ Մյուս կողմից, հատկանշական է, որ եռանկյունու «մեջտեղում» Իրանն է, որը աջակցում է հութիներին, որոնք էլ իրենց հերթին ներկայումս թիրախավորում են Սաուդյան Արաբիան։

Չի բացառվում, որ համատեղ պաշտպանության եռյակի ձեւավորումը յուրօրինակ արձագանք է Իրանին, որն առաջարկում է ստեղծել ռեգիոնալ ֆորմատներ՝ անվտանգության հարցերը քննարկելու համար։

Բոլոր պարագաներում, երեքի միջև կնքված համաձայնությունը թերևս հերթական վկայությունն է, որ Մերձավոր Արևելքում ավելի բարձր է ռազմական կոնֆլիկտի, քան խաղաղության սպասումը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։ Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր...

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին, այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Շատ-շատերիս կյանքն...

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ 2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ...

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչև Սեպտեմբերի 27-ը - Գործ էին սարքել Յուրի Խաչատուրովի դեմ - Գործ էին սարքել Սեյրան Օհանյանի դեմ - Գործ էին սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ - Գործ էին սարքել Միքայել Հարությունյանի դեմ - Գործ էին սարքել Մանվել...