Լոռու մարզում շուրջ 2 ժամ է՝ որոնում են Փամբակ գետն ընկած 15-ամյա աղջկան

15 Հունիսի, 2026

Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի գլխավորությամբ։Այս պահին մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և...

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ...

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում...

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց...

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել ու չնայած հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել։ Խոսքը համակարգչային...