Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին․ «Կարճ ասած»

8 Հունիսի, 2026

 

Փաշինյանը հաճախ էր ասում, թե իր օրոք ոչ մի քվեաթերթիկ չի կեղծվելու, ձեռքը կկոտրի, բայց չի կեղծի և այլն։ Ինչ մենք տեսանք այս օրերին և հատկապես երեկ՝ երբևէ մեզանում տեղի ունեցած ընտրական խայտառակություններից էր։

Փորձենք հասկանալ` ինչ տեղի ունեցավ։ Մինչ ընտրությունները, բուռն աշխատանք կատարեցին ուժային մարմինները՝ մոգոնելով բազմաթիվ քրգործեր, ձերբակալելով ու կալանավորելով ընդդիմադիր լիքը գործիչների, հատկապես՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմից։ Մոգոնում էին ձայնագրություններ, հրապարակում էին ամիսներ առաջ կատարված հեռախոսազանգեր, կտրում կպցնում ու ընկնում մարդկանց հետևից։ Միայն այդ ուժից մեկ օրվա մեջ 200 անձի ձերբակալեցին, տասնյակ պատգամավորության թեկնածուների։ Ողջ պետական ապարատը զբաղված էր ժողովրդի դեմ տեռորով։

Իսկ լռության օրը ամենաակտիվը աշխատում էին ՔՊ-ական պատգամավորները՝ քարոզչություն անելով և հակակոռուպցիոնը՝ հաղորդագրություններ տարածելով, ձերբակալելով ու թիրախավորելով ընդդիմադիրներին։

Բայց ամբողջ խայտառակությունը հենց ընտրության օրը տեղի ունեցավ։ Կրկնակի քվեարկություններ, քվեաթերթիկների դուրս հանում, ուղղորդումներ, մեկից ավելի մարդիկ՝ խցիկում, ՔՊ-ական պաշտոնյաները, պատգամավորի թեկնածուները տեղամասերից չէին հեռանում։ Ընտրողներին ստիպում էին նկարել իրենց քվեարկությունը։ Մարդկանց հասցեներում անծանոթների էին գրանցել, հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը քվեաթերթիկները լցնում էր պարկն ու տանում։ Բանակի քվեարկությունը հատկապես խայտառակություն էր, 8-ից 5 պակաս բերում են բանակը, որը քվեարկում է մինչև գիշեր։ Ընտրությունների ժամանակի ավարտից 5 ժամ անց դեռ բանակը քվեարկում էր։ Իսկ հատկապես բանակի պարագայում գիտենք, որ կաշկանդվածություն ունեն։ Մի խոսքով՝ հազարավոր խախտումներ։

Օրվա ընթացքում պարզվեց, որ քվեարկության գաղտնի ցուցակներ էլ կան։ Տոտալ վերահսկողություն էր ընտրությունների, քվեարկողների նկատմամբ՝ ով ում ընտրի, ով չընտրի, անգամ ՔՊ-ական պաշտոնյաները որոշել էին՝ ով չընտրի։ Կային ցուցակներ, պատասխանատուներ, և շատ հնարավոր է՝ դրա տակ ֆինանսական շահագրգռություն կար։  ՔՊ-ականների ասաուլիսը հեռարձակվում էր պետական հեռուստաընկերությամբ, ըևնդդիմադիր «Հայաստան» դաշինքինը՝ ոչ։ Այսինքն, ՔՊ-ն պետական նստիտուտները ծառայեցին ՔՊ-ին։

Հակակոռուպօցիոն կոմիտեն հայտնում է, որ վերջին 4 ամսում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով ձերբակալվել է 214 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ, 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալներից 50-ին կալանավորել են, 41-ին տնային կյալանք են տվել, 102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ: Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են: Կարո՞ղ եք գուշակել, թե սրանցից քանիսն են ՔՊ-ական։ Ոչ մեկը։ Բազմաթիվ խախտումներ ՔՊ-ի կողմից, ու չկա մեկ ձերբակալված, գոնե ձևի համար։

Այնուհետև Խայտառակություը տեղափոխվեց հաշվարկների փուլ։ Իշխանական լրատվամիջոցները քվեարկության ավարտից արդեն մեկ ժամ անց շատ արագ տվյալներ էին հրապարակում, որտեղ ՔՊ-ն հաղթում էր։ Անհասկանալի էր՝ դա ինչ տվյալներ էին և տպավորություն էր, որ ընդամենը հաղթանակի տպավորությւոն թողնելու համար, այլապես նույն տվյալները պետք է ընդդիմությունն էլ ունենար։ Քվեարկության ավարտից 4 ժամ անց դեռ Երևանից ոչ մնի տվյալ չկար։ Սա ամենաանհասկանալին էր։ Կեսգիշերին, երբ դեռ 10 տոկոսն էր հաշվարկված, հայտարարվեց, որ ասուլիս է ստալու Փաինյանը, ու այդտեղ սկսվեց հաջորդ սերիան։

Ժամը 2-ին, երբ ձայների ընդամենը 15-20 տոկոսն էր հաշվարկված, Փաշինյանն ասուլիս է տալիս ու հայտարարում, որ ինքն ընտրված է։ Շտաբներից ոչ մեկը դեռ տվյալները չուներ, բայց Նիկոլն արդեն իրեն հռչակում է հաջորդ վարչապետ։ Ու այդտեղից արդեն հասկանալի էր, որ ձայների հաշվարկում, քվեաթերթիկների հետ ինչ-որ բան է կատարվելու։ Ինչպես որ Փաշինյանը ուղղորդում էր, ցուցումներ էր տալիս դատարաններին, դատախազությանը, քննչականին, այնպես էլ ԿԸՀ-ին ցուցում տվեց հրապարակայնորեն։ Փաշինյանի այս հայտարարությունը ընտրակեղծիքներ անելու իմաստ էր ստանում։ Պարբերաբար դադարում էր քվեների հաշվարկից տեղեկության տրամադրումը, ու վերջնական հաշվարկն այն դուրս եկավ, ինչը հայտարարել էր Փաշինյանը։

Ըստ երևույթին, եղել է ընտրության արդյունքների վրա ներգործություն։ Կարող եմ ասել, որ երբեք այսքան լկտի կերպով վարչական ռեսուրսը չի աշխատել, երբեք այսքան լկտի պետական ընտրակաշառքներ չեն բաժանվել։ Կառավարությունը օրը մի հատ ընտրակաշառքի տպավորություն թողնող որոշում էր կայացնում։

Ու մեզ պետք է համոզեն, թե արդար ընտրությո՞ւն է եղել․ էդ ինչի՞ց ենթադրեցիք, թե արդար են․ որովհետև եվրադիտորդներն են ասո՞ւմ, մի քանիսն էլ շնորհավորել ե՞ն։

Այս ընտրություններում հաղթեց վարչական ռեսուրսը, հաղթեցին ընտրակեղծիքները, հաղթեց մարդկանց վրա ճնշում գործադրելը, հաղթեց ընտրակաշառքը։ Չկա էդպիսի մի իրական ուսումնասիրություն, որի արդյունքում ՔՊ-ն ստանալու էր էն ձայները, որ ստացել է։ Երևանում՝ մայրաքաղաքում, ՔՊ-ն պարտվել է, իսկ հաղթած տեղերի արդյունքները վստահություն չեն ներշնչում։ Այ սրա համար են մարդիկ շոկի մեջ։

Կարճ ասած՝ տեղի ունեցածը ընտրական հեղաշրջում էր, դա ոչ թե հաղթանակ էր, այլ ժողովրդից քվե գողանալ։ Դա ֆոկուս էր, աճպարարություն։ Այս ընտրությունները հանրային հանդարտության չեն բերելու, գոնե ինձ համար սա հասկանալի է։ Նիկոլի ցույց տված քվեները չեն համնընկնում նրա նկատմամբ հանրային դիրքորոշումներին։ Ժողովուրդը խաբվել է ու զարմացած է, որովհետև չի ընտրել։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Իրանում հանվել են երկրի օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։ «Անվտանգ պայմանների ապահովումից և համապատասխան գերատեսչությունների հետ անհրաժեշտ համակարգումներից հետո թռիչքների...

Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին

Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին

Էրդողանն այսօր ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՔ կուսակցության Ստամբուլի պատգամավոր դոցենտ, դոկտոր Սևան Սվաճըօղլուն, արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի...

Խախտումներին գնահատական տրվելու է. Արամ Վարդևանյան

Խախտումներին գնահատական տրվելու է. Արամ Վարդևանյան

«Ժողովուրդ ջան շնորհակալ ենք Ձեր աջակցության և կամքի համար»,-Ֆեյսբուքյան տեսանյութին կից գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը՝ հավելելով. «Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են...

Կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները. «Միասնության Թևեր»

Կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները. «Միասնության Թևեր»

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար: Ընտրական գործընթացը հենց սկզբից...

Ադրբեջանում անհանգստացած են՝ ՔՊ-ն այս պահի դրությամբ ունեցած մանդատներով ՀՀ սահմանադրությունը չի կարող փոխել

Ադրբեջանում անհանգստացած են՝ ՔՊ-ն այս պահի դրությամբ ունեցած մանդատներով ՀՀ սահմանադրությունը չի կարող փոխել

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր հստակ քարոզչական գիծ է տարվում առ այն, որ այս պահի դրությամբ ունեցած մանդատների թիվը հարցականի տակ է դնում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխությունների կատարման հաջողությունը, ուստի և, այսպես կոչված,...