Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»

6 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Ի՞նչ կլինի, եթե ինչ-որ ուրիշ մեկը մեր փոխարեն որոշումներ ընդունի: Շատ «բարձր» բաները՝ դեռ մի կողմ: Իսկապես, պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե որևէ մեկիս առօրյա կյանքում, մեր գործերի, մեր ընտանիքի, մեր այգու, մեր ավտոտնակի, մեր մեքենայի հետ կապված ինչ-որ մեկ ուրիշը մեր փոխարեն որոշի, թե մենք հատկապես ինչ անենք: Մենք ինչպե՞ս կվարվենք: Բնականաբար, կվրդովվենք, կընդդիմանանք, մեղմ ասած:

Իսկ շատերը, ոչ էլ՝ մեղմ ասած, ուղղակի «կգործուղեն» ասողին շատ հայտնի «հասցեով»: Եվ նա էլ, թերևս, պիտի համարի, որ էժան պրծավ: Այսինքն, շատ ու շատ հարցերում որևէ քաղաքացի, որևէ անհատ թույլ չի տա, որ իր փոխարեն ուրիշները իր կյանքի հետ կապված բաներ որոշեն: Նույնը պետք է լինի նաև ընտրությունների հետ կապված. որևէ քաղաքացի չպետք է թույլ տա, որ մեկ ուրիշն իր փոխարեն որոշի: Սա՝ անկախ այն բանից, թե այդ որևէ քաղաքացին ինչպես է վերաբերվում X-ին, Y-ին կամ Z-ին:

Ամեն մեկն իր որոշումն ունի:

Ինչպե՞ս է, օրինակ՝ բաժնետիրական ընկերությունում: Բաժնետերերից յուրաքանչյուրն իր մասնաբաժինն ունի: Ու տրամաբանական չի լինի, որ իր փայաբաժինը հենց այնպես թողնի ուրիշի տնօրինմանը: Որոշակի առումով յուրաքանչյուրս մեր երկրի բաժնետեր ենք: Ու ամեն մեկս մեր որոշումը պիտի կայացնենք, այլ ոչ թե թողնենք, որ ուրիշները դա անեն մեր փոխարեն: Ի վերջո, ամեն մի քվեն, ամեն մի ձայնը կարող է որոշիչ լինել: Չմասնակցելով՝ մենք հնարավորություն ենք տալիս, որ մյուս մասնակցողները մեր փոխարեն որոշեն:

Պատկերավոր ասած՝ մեր ձայնը, մեր քվեն երկրի, պետության կառավարմանը, որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունք տվող մեր բաժնետոմսն է: Մեծագույն սխալ կլինի այդ բաժնետոմսը չօգտագործել: Կարևոր է, որ ամեն մեկս, յուրաքանչյուրս մեր որոշումը կայացնենք՝ ինչպիսին էլ այն լինի: Այդ որոշումների հանրագումարում էլ կպարզվի, թե բոլորս միասին ուր ենք գնում, ինչպես և ինչ ենք անում:

Այնպես որ, այո՛, պետք է գնալ քվեարկության, մասնակցել: Ըստ խղճի ու մտքի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 06․ 06․ 26

Նմանատիպ նյութեր

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է դատախազություն՝ պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք,...

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ Տարվա կարևորագույն մրցաշարին Հայաստանի...

Լիբանանում աճել է զոհերի թիվը

Լիբանանում աճել է զոհերի թիվը

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր երկրի տարածքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3 593 մարդ, ևս 10 990-ը վիրավորվել է։ Թարմացված տվյալները հրապարակվել են շաբաթ օրը, հաղորդել է CNN-ը։ Ավելի վաղ նույն օրը...

Երևանում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է

Երևանում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արամի 90/1 հասցեում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, բարեբախտաբար տուժածներ...

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին,  տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.77⁰ և արևելյան երկայնության 44․37⁰...