Դատախազությունը հանգուցյալ Գորիկ Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցել «Մարտի 1»-ի գործով

5 Հունիսի, 2026

Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Հ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար:

Մասնավորապես՝ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, 2008 թվականի մարտի 1-ին, ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն զբաղեցրած Գ.Հ.-ն, «Ազատության» հրապարակում ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բռնարարքներն արդարացնելու, ՀՀ ոստիկանության ուժերի կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով՝ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 28-ի թվագրմամբ, իր ենթակա աշխատակիցների օժանդակությամբ կազմել և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Հ.-ին գաղտնի փոստի միջոցով ուղարկել է բովանդակությամբ կեղծ, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող գրություն այն մասին, թե «Ըստ ԱԱԾ-ում ստացվող օպերատիվ տվյալների՝ ՀՀ նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երևան քաղաքում: Հանրահավաքների ընթացքում պարբերաբար հնչում են սադրիչ բնույթի հայտարարություններ և կոչեր: Ստացվել են նաև տեղեկություններ, որ ցուցարարներին բաժանվելու է հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ, որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից հրահրվող հնարավոր սադրիչ և հակաիրավական գործողությունների ընթացքում:»:

Այնուհետև, Գ.Հ.-ն վերոնշյալ փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը քողարկելու նպատակով, 2008 թվականի մարտի դրությամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ին դրդել է կազմակերպել և ղեկավարել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ կազմելու ու հանձնելու գործընթացը: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ հետին ամսաթվերով՝ 2008 թվականի փետրվարի 23-ի, փետրվարի 24-ի և փետրվարի 28-ի թվագրմամբ, կազմվել և պաշտոնեական փաստաթղթաշրջանառության մեջ են դրվել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ, որոնց բովանդակությունն իբրև թե հիմք է հանդիսացել Գ.Հ.-ի՝ 2008 թվականի փետրվարի 28-ի կեղծ գրության համար:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև 2008 թվականին ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը կազմակերպելը), վարչության 4-րդ դեպարտամենտի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Ն.Մ.-ի, սահմանադրական կարգի պահպանման բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա.Գ.-ի և բաժնի պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ա.Բ.-ի նկատմամբ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերով

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերով

Դատախազությունը ԿԸՀ դիմումներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության մի շարք թեկնածուների նկատմամբ քրգործեր հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Նրանք են Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Վահե Եղիազարյանը, Սուսան...

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց

Դատավոր Վահե Դոլմազյանը քիչ առաջ որոշում կայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին մեկ ամսով կալանավորել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էր Գագիկ Բեգլարյանը։ «Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն: Վերջինս մեղադրվում է...

Ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներուժին և ազգային գաղափարախոսությանը․ Միքայել Համբարձումյան

Ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներուժին և ազգային գաղափարախոսությանը․ Միքայել Համբարձումյան

Միքայել Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր, իմ գործընկերները միասնական դիրքորոշում հայտնեցին ԱԺ ընտրությունների հետ կապված: Ես ամբողջությամբ կիսում եմ այն և ունեմ համոզմունք, որ միայն կոալիցիոն գործողություններով կարող ենք չեզոքացնել արտաքին ու ներքին...

ՈՒՂԻՂ․ ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան»-ին Փաշինյանի հրահանգով ընտրապայքարից դուրս թողնելու հարցը

ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան»-ին Փաշինյանի հրահանգով ընտրապայքարից դուրս թողնելու հարցը։ Հիշեցնենք, որ  «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի...

Հարկադարաբար բերված մարդիկ ՔՊ հանրահավաքից մասայական հեռանում են

Հարկադարաբար բերված մարդիկ ՔՊ հանրահավաքից մասայական հեռանում են

Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերից երևում է, թե ինչպես են վարչական ռեսուրսն օգտագործելով ՔՊ ամփոփիչ հանրահավաքի դպրոցներից, մանկապարտեզներից, համայնքապետարաններից մարդկանց բերում, տեղեկություններ կա նաև, որ մարդկանց են բերել նույնիսկ Սյունիքի մարզից։ Հիշեցնենք, որ...