Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել տապալել երկրի պառակտմանն ուղղված արտաքին ուժերի ծրագրերը

4 Հունիսի, 2026

Իրանի քաղաքացիները պետք է ցուցաբերեն հաստատակամություն, հեռատեսություն և պահպանեն ազգային միասնությունը՝ խափանելու արտաքին թշնամիների դավադրությունները, որոնք նպատակ ունեն պառակտում մտցնել հասարակության մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին՝ ուղերձում, որը ընթերցել է Մոհամմադ Ջավադ Հաջ Ալի Աքբարին։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն։

«Բոլոր քաղաքացիները պետք է դիմակայեն թշնամուն՝ պահպանելով զգոնությունը, միասնությունը, համախմբվածությունն ու փոխադարձ վստահությունը, չաջակցելով հակառակորդների ծրագրերին, որպեսզի ամբողջությամբ ձախողեն նրանց չարամիտ մտադրությունները», — ընդգծվում է գերագույն առաջնորդի ուղերձում։

Իդ ալ-Ղադիր տոնին նվիրված հատվածում Իրանի ղեկավարը հիշեցրել է, որ առաջին շիա իմամ Իմամ Ալի-ն Աստծուն ծառայելու բարձրագույն օրինակն է և համապարփակ ուղենիշ բոլոր մահմեդականների համար՝ երիտասարդներից մինչև քաղաքական առաջնորդներ ու էլիտաներ։ Նրա խոսքով՝ հենց այդ օրինակին հետևելն էր կազմում իսլամական հեղափոխության երկու նախորդ առաջնորդների գործունեության հիմքը։

Այաթոլլա Մոջթաբա Խամենեին նաև նշել է, որ իմամ Խոմեյնիի գաղափարախոսության հիմքում ընկած էր «Աստծո անունով ապստամբությունը», որը խորապես փոխակերպող ազդեցություն է ունեցել հասարակության վրա։ Երկրի ղեկավարը մեջբերել է Խոմեյնիի քաղաքական կտակից մի հատված, որտեղ վերջինս վստահություն էր հայտնում, որ ժամանակակից իրանցի ժողովուրդն իր տոկունությամբ և իդեալներին նվիրվածությամբ գերազանցում է վաղ իսլամական ժամանակաշրջանների հասարակություններին։

Այսօր, հավելել է գերագույն առաջնորդը, Իրանը տարածաշրջանային «դիմադրության առանցքի» հետ միասին կրկին ապացուցում է այդ խոսքերի ճշմարտացիությունը համաշխարհային հանրության առաջ։

Նմանատիպ նյութեր

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...