Որտե՞ղ կհայտնվի ընտրություններից հետո․ «Կարճ ասած»

4 Հունիսի, 2026

 

Ես ընտրություններ եմ լուսաբանում 2007 թվականից սկսած․ 7 համապետական ընտրություն եմ անցկացրել և վստահ ասում եմ՝ ավելի խայտառակ պահվածք իշխանությունից չեմ հիշում։ Խոսքս վերաբերում է թե՛ կառավարությանը՝ իր բոլոր օղակներով, թե՛ իշխանական կուսակցությանը, թե՛ ուժայիններին։ Եթե սա ժողովրդավարությունն է, ուրեմն մեզ պետք է բացատրեն, թե բռնապետությունը որն է։

Վարչական ռեսուրսի անխնա, աղետալի չարաշահում, շահագործում՝ ամեն կձևով։ Սա պետապարատի քարոզարշավ է։ Համացանցը ողողած մարդամեկի քարոզարշավի վիդեոներով․ քաղաքացիները, որ գնում են իրենց բողոքը, խնդիրը բարձրացնելու այս կամ այն հարցի վերաբերյալ, թիկնապահները, Նիկոլի օգնական-աջակիցները, հատուկ դրված մարդիկ չեն թողնում, քաշքշելով տանում են։ Լավ, բա ումո՞վ է անում քարոզարշավը, բա մարդիկ մինչև կոկորդները խնդիրների մեջ են, նա էլ գնացել է համոզելու, որ իրեն ընտրեն, չգնա՞ն՝ համոզի։ Մեկ էլ տեսնում ես՝ ավտոբուսով իր հետ տարված մշտական շրջիկ խմբերն են, որոնք Գյումրիում գյումրեցի են, Մարտունիում՝ մարտունեցի, Սյունիքում՝ սիսիանցի-կապանցի։

ՔՊ-ի հանդիպումներին, ասում են, տեղացիներ, վարչական ռեսուրսի ու կուսակցության հետ կապ չունեցող մարդ մատերի վրա կհաշվես։ Տնօրեն, ուսուցիչ, բժիշկ, դաստիարակ ու նման աշխատողներ։ Ձայնագրություն տարածվեց, որ Մարտունու համայնքապետարանից մանկապարտեզի տնօրեններին վախեցնում ու ասում, որ գնան ու պարտադիր ներկա գտնվեն ՔՊ-ի գրասենյակի բացմանը, իշխանությանը չաջակցողների անուններն էլ հայտնեն քաղաքապետարան: Մամուլը գրում է, որ պետհիմնարկներում աշխատանյքը կիսատ են թողնում, որ բերման ենթարկվեն ՔՊ-ի միտինգին։ Անգամ զինծառայողզներին են տանում՝ քաղաքացիական շորերով։ Այդ մարդիկ պետության ռեսուրսը համարում են ՔՊ-ի սեփականությունը։ Դրա համար էլ ՔՊ-ի լոգոներով ավտոբուսը կանգնումէ  կառավարության դիմաց։ Հա, բայց արդյո՞ք զոռով հավաքների տարվածները ՔՊ ընտրողներն են։ Ձեզ թվում է՝ որ մի կլուբում հավաքեցիք, արդեն ձերն ե՞ն։ Խանութի տերն ասում է՝ մի նայեք, որ Նիկոլի բուկլետներն են դրված, նիկոլական չեմ, դրել եմ, որ չտուգանի հարկայինը։ Էդ որ ստիպում եք, մեկ է՝ ձերըտ չեն։ Քանի հատ լուսանկար հրապարակվեց, թե ինչպես են ներքին չաթերում ուսուցիչներին պահանջում, որ ցուցակագրված գնան մասնակցեն ՔՊ-ական մարզպետների հետ հանդիպմանը։ Նրանք էլ ձեզ չեն ընտրելու, ավելին, դեմ են քվեարկելու հատուկ որ ազատվեն ձեզանից, էդ նվաստացումից, իրենց շահագործելուց։

Չեմ խոսում անչափահանսներին ՔՊ-ի քարոզարշավին ակտիվ ներգրավելուն, չեմ խոսում այն մասին, որ հանձնաժողովի անդամներն են մասնակցում ՔՊ-ի միտինգներին՝ քարոզ անելով։ Էլ չեմ ասում ՔՊ-ի պլակատները, որոնք ուղղակի շաղ են տվել պատերին ու կեսն էլ՝ չթույլատրված վայրերում։ Նիկոլի պլակատը պոկելու համար պետությունը մարդ է սպանում, իսկ մյուսների պլակատներ պոկելու համար անգամ մի հոգու բերման չեն ենթարկում։

Սրան զուգահեռ, է՛լ ՔՊ-ական համայնքապետերն են սոցիալական օգնություններ բաժանում, է՛լ կառավարությունն է փոխհատուցումներ տալիս, պարտավորություններ ներում, ապօրինի կառույցներ օրինականացնում և այլն, որոնք ընտրակաշառքի են նման։

Բայց միաժամանակ այս մարդիկ ուժայիններին գործուղում են ընդդիմության վրա։ Իրավապահ համակարգն իր ամոթի պատմության հերթական հատորն է գրում։ Անտեղի խուսարկություններ, քաղաքական ուժերի, թեկնածուների գլխին սարքոցիներ, ապօրինի ձայնագրություններ, մոնտաժներ և դրանց հիմքով՝ քրեական գործեր։ ԱԱԾ-ի, քննչականի, հակակոռուպցիոնի հաղորդագրությունները կարծես ՔՊ-ի գրասենյակներում են գրում, Նիկոլն անձամբ։ Վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ փաստեր են հրապարակվել, մեկի հետևից չի գնացել հակակոռուպցիոնը։ Անգամ էկրանի առաջ կատարած ՔՊ-ականների հանցագործությունները, մարդկանց ծեծը, պատասխան չի ստանում։ Իսկ ընմդդիմադիրների մասին ինչ հրապարակեն՝ կալանքի են տանում։ Ուղեղումս չի տեղավորվում, թե ինչքան հեշտ է մարդու ազատությունից զրկելը՝ ոչ մի բանի համար, գլխին սարքեն ու կալանավորեն։ Նիկոլն ասում է՝ քանի վարչապետ եմ, որևէ ընտրություն չի կեղծվելու։ Բայց էս բոլորը կեղծիք է, չէ՞։

Սա մեր իրականությունն է, որտեղ ՊՆ աշխատողներից ոչ թե պահանջվում է անվտանգության ապահովում, այլ՝ լայքել նախարարի՝ ընդդիմադիրներին վիրավորող գրառումները։ Այստեղ նախարարությունների աշխատողներն ահազանգում են, որ իրենց կարծես դարձրած լինեն պասպորտ սեղանի աշխատողներ, սաղ օրը մարդկանց տվյալներ են ստուգում։ Սաղ օրը ասում են՝ խաղաղության դարաշրջան է։ Բա եթե խաղաղություն է հաստատված, այդ դեպքում Հայաստան ոտք դնողին, ինչո՞ւ են հենց աէրոպորտից ծանուցում վարժական հավաքների մասնակցության մասին։ Դա էլ դիտարկում են որպես պատիժ։ Նիկոլը, որ ասում է՝ բանակը բարեփոխել եմ, վարժական հավաքի տանելը համարում է պատիժ։

Չկա էդպիսի պետական կառույց, որին չեն լծել ՔՊ-ի քարոզչությանը ու չեն խայտառակել։ Այս ամենին պատասխան տրվելու է, վստահաբար։

Ժողովուրդ թվում է, որ մեզ մոտ ոչ թե պարզապես ընտրություն է, մեկը դառնալու է իշխանություն 5 տարով, մյուսը ընդդիմություն, այլ՝ իշխանությունը մեռնում է աթոռի համար, կյանք ու մահի կռիվ է տալիս, հոգեվարքի փուլում է։ Մարդամեկն ասում է՝ «Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է թողնեմ-հեռանամ, ես սուս ու փուս, խոնարհությամբ, շնորհակալությամբ կթողնեմ և կհեռանամ»։ Բայց նա ամեն ստոր մեթոդի դիմում է, որ մնա։

Կարճ ասած՝ էլի եմ ասել՝ մեր երկրում, մեր ժողովրդի նկատմամբ սրանք քայլեր է անում, որ համոզվում ես՝ Նիկոլը չի պատրաստվում ապրել Հայաստանում, իսկ մյուս ՔՊ-ականներն իր համար մեկ են։ Այլապես ո՞րն է մոտիվացիան անել այնպես, որ բոլորը ատեն քեզ։ Նրա քայլերը իր ապագան Հայաստանում չպատկեչրացնողի և հետագայում հայերի միջավայրում չապրողի քայլեր են։ Դրա համար էլ ընտրությունը սրանց համար կյանք ու մահի պայքար է։

Ժողովուրդ ջան, չվախենաք, ոչ մի բան հավերժ չէ, այս իշխանությունը՝ հատկապես։ Հիշեք՝ մնաց երեք օր։ Այդ կարճ ժամանակը բավական է, որ ոչ մի սադրանքի ու ճնշումների չենթարկվեք։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...