Գյուղմթերքը չթափեք, նա կուտի․ «Կարճ ասած»

2 Հունիսի, 2026

Երեկ՝ հունիսի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Նիկոլ Փաշինյանին, ծնունդը շնորհավորելու։ Դա հիմք համարելով՝ ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց․ ժողովուրդ, Պուտինի հետ ջերմ խոսացել են, սաղ լավ ա, սաղ հարցերը լուծված ա, արտահանումը տեղը կընկնի հունիսի 7-ին, 8-ին։ Մարդը ընդամենը զանգել էր ծնունդը շնորհավորելու։ Թե ինչ զրույց են ունեցել, տեղյակ չեմ, բայց այդ հեռախոսազրույցից հետո Ռուսաստանն ավելի կոշտ սահմանափակումներ է մտցրել՝ հասնելով ամենաշատ մթերվող ծիրանին ու խաղողին։ պապոյանի ծպտունը դուրս չեկավ․ բա եկեք պարզաբանեք՝ ինչ է խոսել Նիկոլը Պուտինի հետ, կարող է՞ միացրել է Աբովյանում իր ելույթն այն մասին, որ ԵԱՏՄ-ն փորում է իր գերեզմանը։ Ու էն կողմից ասել են դե գերեզմանը փորելը հիմի դու տես։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո Ռուսաստանը ծաղկի, կոնյակի, ելակի, Ջերմուկի արգելքին գումարեց բալի, ծիրանի, սալորի, դեղձի, խաղողի և այլնի ներկրումը։ Ասում են անորակ է։ Իրականում գիտենք, որ անորակը այս իշխանությունն է, ոչ թե հայկական ծիրանը կամ խաղողը։

Մեզ ՔՊ-ականները համոզում են, թե եթե Նիկոլը վերընտրվի, Ռուսաստանը ստիպված կհամակերպվի և կաշխատի հետը, կասի՝ շուն-գել՝ աշխատեմ։ Վստահաբար՝ սուտ է․ ըստ ամենայնի՝ չի էլ աշխատի, ու տուժողը բացառապես մենք ենք լինելու․ ինքը գերտերություն է, իր գլխի ճարը կգտնի առանց Նիկոլի։

Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եմ անընդհատ անդրադառնում այս թեմային․ սա առնչվում է մեր ողջ բնակչությանը։ Մի մասը գյուղմթերք է արտահանում, մի մասը տրանսֆերտ է ստանում, մի մասըտ հարազատներ ունի աշխատող ՌԴ-ում, մի մասը այնտեղի քաղաքացի բարեկամներ ունի, մեծ մասն օգտվում էթ ՌԴ-ից բերված բենզինից, հեղուկ գազից, ողջ երկիրը օգտվում է ռուսական գազից, հացից, որը միայն ՌԴ-ից ենք բերում։ Այո, այդ թեմայից չենք կարող չխոսենք, որովհետև այսօր առաջնային է․ ինքս բազմաթիվ բարեկամ-հարազատներ ունեմ ՌԴ-ում բնակվող, աշխատող։ Հետո՞ ինչ, որ ՔՊ-ականների հարազատռները հետ են եկել ու բիզնես են անում պետական փողերով։

Ո՞րն է Նիկոլի առաջարկած լուծումը ճգնաժամից։ Մեկը մեկից անհեթեթություն․ օրինակ՝ ասում է՝ 2022 թվին ծիրանի արտահանման խնդիր ունեցանք, բայց ներգաղէթ եղավ, եկան-կերան։ Հիմա էլ կգան կուտեն։ Սա Նիկոլի լուծումն է։ ժողվոուրդ էսպիսի աբսուրդ մեկնաբանություն վստահեցնում եմ ոչ մի մանկապարտեզի սան չի տա։ Նիկոլական լոգիկայով, քանի որ չեն կարողանալու ծիրան արտահանել, ծիրան ուտողին կբերեն Հայաստան։ Քանի որ չենք կարողանում ռեհան արտահանել, ռեհան օգտագործողների ներգաղթ կկազմակերպենք։ Կարող ա՞ էդ 300 հյազար ադրբեջանցիներին դրա համար եք բերում, որ գյուղմթերքը իրացնեն։

Բայց Նիկոլը մի լուծում էլ ունի․ այն է, թե՝ գյուղմթերքը կէժանանա, էստեղ կառնեն-կուտեն։ Սա մարդու ելույթ, է, որը բացարձակ պատկերացում չունի, թե Հայաստանում ինչ է արտադրվում, որքան է արտահանվում։ Քաղաքացին սպառում է էնքան գյուղմթերք, ինչքան կարող է, ինչքան տեղ ունի։ Հայաստանից 2024 թվականին արտահանվել է 150 հազար տոննա թարմ պտուղ բանջարեղեն, և ամբողջը՝ ՌԴ։ Հիմա Նիկոլն առաջարկում է Հայաստանում ապրողներիս հավելյալ 150 հազար տոննա ուտել։ Ու նա չի էլ հաշվարկում, որ եթե անգամ երկրի ներսում ողջ արտադրանքը սպառվի, դա ավելի վատ է, որովհետև գյուղատնտեսը եթե մենակ աշխատեց ներքին շուկայի հույսին, կորուստով դուրս կգա։ Հաջորդ տարի չի մշակի և վստահաբար՝ կթողնի գյուղը կգնա։ Նիկոլենց՝ ժողովրդին տված ազդակն այն է, որ այս պահին ինչ ցանել ես, աղբ է արդեն, որովհետև չի իրացվելու։

Երևի տեսնելով, որ իր բստրած թեզերը չեն աշխատում, մարդամեկը նոր բան հորինեց․ ասում է՝ վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակը դուրս է եկել արտահանման։ Հարցնում են՝ ո՞րտեղ, ասում է՝ թող հասնեն տեղ, նոր ասեմ։ Վստահաբար՝ ստում է, երևի մի քանի բեռնատար դուրս է եկել, որ տանի սովետաշենի զիբիլակնոց թափի փչացած մթերքը, հետ գա։ Կարևորը՝ մի բան խաբի-ֆռացնի, մինչև հունիսի 7-ն անցնի։ Արտահանման ուղղությւոն կա, հետո կասենք, էժան գազի տեղ ենք արել, բայց հետո կասենք ու լիքը այլ լոլոներ են դաշտ նետել։

Ասում է՝ բիբարը փչանում ա՝ ես փողը կտամ։ Դա լուծում է՞։ Ո՞րտեղից ես տալու էդ փողը, քո գրպանի՞ց, ՔՊ-ականներից ե՞ս հավաքելու տաս․ մեր գրպանից ես տալու, չէ՞։ Լավ, իսկ էդ փողը ո՞րտեղից։ Դու որ բյուջեի ծախսերը կատարելու համար պարտք եք վերցնում, ո՞նց եք տալու։ Հարյուր միլիոնավոր դոլարների գյումղմթփերք է արտահանվում, ո՞նց եք դա փոխհատուցելու։ Երբ փակվի գլխավոր շուկան, փակվելու են նաև վերամշակող գործարանները, որովհետև նրանց արգելքի հերթն էլ է գալու, ու փակվելու են բազմաթիվ բիզնեսներ։

Իբր մարդկանց թասիբի են գցում․ տեսնելով, որ ոտքին են գցել, հիմա էլ ասում են՝ ոչինչ, մենք կդիմանանք, թանկ գազ թող լինի, թող ապրանքը փչանա, կարևորը մեր ինքիշխանությունն է։ Ասում է՝ էդ բիբարը, լոլիկը, ծաղիկները, գյուղատնտեսությունը հեչ, կարևորը՝ խաղաղություն է հըաստատված: Ի՞նչ կապ ունեն մեկը մյուսի հետ․ ցույց տուր այլ երկիր, որը իր ժողովրդին նման ընտրության առաջ է կանգնեցնում՝ հաց ուտե՞ս, թե՞ ինքնիշխան լինես, ապրանքդ փտի՞, թե՝ ինքնիշխան լինես։ Անբարոյականություն է մարդկանց նման ընտրության առաջ կանգնեցնելը։ Դուք հանուն ինքնիշխանության ոչինչ չեք ուզում զիջել, բայց ժողովուրդը 8 տարի զիջում է, ու դուք զիջել ու զիջում եք նաև ինքնիշխանությունը։ 200 քոառակուսի կիլոմետր արդեն զիջել եք։ Մեզ այնպիսի իշխանություն է պետք, որ հա՛մ երկիրը ինքնիշխան լինի, հա՛մ պատերազմի երես չենք տեսնի, հա՛մ գյուղմթերքը կարտահանվի, հա՛մ ներդրողները կգան ու կամ-կամ չի անի։ 

ԱԺ նախագահ աշխատողն ասում է՝ Գորիս-Կապան մայրուղին Ադրբեջանին ենք հանձնել մեր պահանջով։ Վաղը նույն կերպ ասելու են՝ Հայաստանը սարքում ենք Արևմտյան Ադրբեջան մեր պահանջով, Տիգրանաշենը հանձնում ենք մեր պահանջով։ Մեր պահանջով են արգելել հայկական մթերքների արտահանումը ՌԴ։ Իրականում ոչ թե իրենց պօահանջով է, այլ իրենց քաղաքականության արդյունքում, Ադրբեջանի հետ համագործակցության արդյունքում։ Ժողովուրդ, իսկ  մենք ուզում ե՞նք այլևս ՔՊ-ժի պահանջով աղետներ գան մեր գլխին։

Կարճ ասած՝ 2019թ․, երբ սրանք փակեցին մի քանի նախարարություն, այդ թվում՝ գյուղատնտեսության, սրանց հետագծին ծանոթները ասացին, որ դա միայն նախարարության փակում չէ, ոլորտն էլ կհասցնեն փակման։ Հիմա հասել են այդտեղ։

Ժողովուրդ ջան, նիկոլենց անմիտ քաղաքականության պատճառով տուժում ենք մենք, ժողովուրդն է տուժում, սրանք չեն տուժել։ Եվ ուրեմն պետք է անել այնպես, որ իրենց գործածների, արածների համար պատասխան տան հենց իրենք։ Մենք այսօր վերականգնման շանս ունենք․ այդ շանքը հունիսի 8-ին չի լինելու, եթե սխալվենք։ Ի դեպ, հունիսի 7-ը շանս է բոլորի համար՝ թե՛ մեր, թե՛ նրանց, ովքեր ձգտում են կործանել մեզ։ Մենք պետք է մեր քվեարկությամբ նրանց շանս չտանք։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-յական կետից. Վարդևանյան

Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-յական կետից. Վարդևանյան

«Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-ական կետից, հարգելու ենք ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, ինչքան էլ, որ դրանք հաճախ լինում են հարկադրված» Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան»...

Դուք բանակցել եք ձեզ գժի տեղ դնելով․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

Դուք բանակցել եք ձեզ գժի տեղ դնելով․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

Ես ուզում եմ հասկանալ, երբ հարցնում եք այս փաստաթուղթն ի՞նչ եք արել, այս առաջարկն ի՞նչ եք արել, ի՞նչ եք ակնկալում։ Այս մասին նախընտրական բանավեճի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով բանավեճի մասնակիցներին։ «2019 թվականին Նիկոլ...

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են․ Թրամփ

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են․ Թրամփ

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Բանակցությունները շարունակվում են։ Գործարք կնքելու ժամանակն է։ Դուք դա անում եք արդեն 47 տարի, այսպես չի կարող շարունակվել»,-գրել է...

Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը

Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Սամվել Կարապետյանի Կիպրոսի և Ռուսաստանի անձնագրերը վերադարձնելու մասին փաստաբանի միջնորդությունը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ փաստաբան Արամ Վարդեւանյանի ներկայացրած...

Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ

Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ

Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Եկեղեցու նկատմամբ անշուշտ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, ամեն կերպ ջանք է...