«16 միլիոն դրամի ծրագիրն անպայման շարունակվելու է։
Ավելին ասեմ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանում շինարարության ոլորտում, երկարաժամկետ առումով լավ տեղ չի տանելու, որովհետև մասնավոր հատվածը կենտրոնացել է Երևանում, և այդ տեմպերով շինարարությունը, կարծես, նպաստում է շրջանների դատարկվելուն։
Պետության գործառույթը պետք է լինի տարածքների համաչափ զարգացումը։
Այսօր դա ընդհանրապես չի արվում»,- այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




