Եթե ամեն հեռախոսազանգը աղետներ է բերում, մի՛ խոսա էլ, հերիք է․ ՀՀ երկրորդ նախագահը՝ Փաշինյանին

2 Հունիսի, 2026

 

Իմ պատկերացմամբ՝ Փաշինյանը թվաբանությունից շատ հեռու է և չի տիրապետում, թե ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի տեսքով․ Հայաստանը ոչ այդ փողն ունի, ոչ էլ այդ հնարավորությունը՝ դա կոմպենսացնելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Նոյեմբերյանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի դեպ, մի քանի օր առաջ հակառակն էին ասում։ Ասում էին՝ տեխնիկական հարցեր են, դրանք լուծվելու են։ Մի հայտնի էկոնոմիկայի նախարար էլ ունեն՝ «ֆուռեր հաշվող», նա էլ ասում էր՝ ընդհանրապես հարց չկա, բոլոր հարցերը լուծված են։

Այդ մարդիկ ուղղակի գաղափար չունեն։ Ի՞նչ է նշանակում Եվրոպա գյուղատնտեսական արտադրանք արտահանել։ Մոտակա 10 տարում չեն կարողանալու ոչինչ արտահանել Եվրոպա։ Շատ երկար, շատ դժվար ընթացակարգեր են, և եվրոպացի ֆերմերներն ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը այսպես հեշտ մուտք գործի այդ շուկա։ Շատ դժվար հարց է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական․ «Փաստ»

Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ի դեպ՝ արդեն երկրորդ անգամ, ծննդյան տարեդարձը «նշեց» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավայրից մի քանի դիտարկումներ էր փոխանցել: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ...

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ի տեղեկություններով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները: Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել...

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։ Նա...

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառի մաղթանքը

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառի մաղթանքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու...

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռևանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռևանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Աշնանը 46 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Հունիսի 7-ի ընտրություններում կասկածելի հաղթանակով դիրքերն ամրապնդած ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ եւ տեղերում իշխանություն վերցնել:...