Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»

2 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Որքան էլ քպականները փորձում են ցույց տալ, թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական հավաքները մարդաշատ են, անզեն աչքով էլ նկատելի է, որ նախ՝ այդպես չէ, ապա և՝ եղածների մեծամասնությունը «բերովիներն» են, իսկ ինքնակամ եկածներին կարելի է մատների վրա հաշվել: Օրինակ՝ շաբաթ օրը մեր թղթակիցն ականատես է եղել, որ Քանաքեռում տեղի ունեցած հավաքին հազիվ մի 100 մարդ է մասնակցել, գերակշիռ մեծամասնությունը՝ Փաշինյանի հետ եկածները կամ պետական կառուցներից բերվածները:

Եվ, ընդհանրապես, բոլոր հանդիպումների ժամանակ ակտիվ կիրառվում է վարչական ռեսուրսը, ինչի բազմաթիվ օրինակներ կան ԶԼՄ-ներում: Մեր ունեցած տեղեկություններով, անխտիր բոլոր պետական գերատեսչություններին տրված է հանձնարարական՝ ապահովել որոշակի մարդաքանակ: Ավելին, այդ ամենը կազմակերպվում է նախօրոք կազմված ցուցակներով, որոնցով խմբերի պատասխանատուները իրականացնում են «ներկա-բացակա»: Մեր աղբյուրը փոխանցում է, որ այս կամ այն հանդիպման վայրում նույնիսկ յուրաքանչյուր խմբի կանգնելու կոնկրետ տեղն է նախապես որոշված: Ու այս ամենը այնպիսի կազմակերպված «ռելսերի» վրա է դրված, և ՔՊ քարոզարշավի կազմակերպիչներն այնքան վստահ են, որ ցանկացած հարթակ «կլցնեն» այդ մեխանիզմով, որ հավաքներին ինքնակամ, այսպես կոչված՝ «օրգանիկ» եկած մարդկանց կարիքը չունեն: Ավելին, նրանց ձեռք էլ չի տալիս, որ «պատահական» քաղաքացիներ մասնակցեն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ նման մի քանի մարդու ներկայությունն ինքնին խնդիրներ է ստեղծում Փաշինյանի համար. այդ մարդիկ ամենուր ի ցույց են դնում վերջինիս մերժվածությունը: Այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, հիմա ամեն ինչ արվում է՝ ընդհանրապես «պատահականների» ներկայությունն իսպառ բացառելու: Երեկվա դրվագը, երբ Փաշինյանի համար սև սիրտ բերած զոհվածի մորը նույնիսկ թույլ չտվեցին մոտենալ նրան, դրա վառ վկայությունն է :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...