Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով

1 Հունիսի, 2026

Իրանը և ԱՄՆ-ն պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնագրում ներառում են մի կետ, որը ենթադրում է գործարքի ամրագրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մենք դեռևս քննարկում ենք ընդհանուր դրույթները. այս 14 կետերը ենթադրում են միայն հիմնական հոդվածները, որոնց թվում դրույթներ կան այն մասին, որ եթե գործարք կնքվի, այն պետք է ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի տեսք՝ իրավական պաշտպանություն ունենալու նպատակով», – ասել է Բաղային լրագրողների հետ ճեպազրույցում։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թեհրանը չի կարծում, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը երաշխավորված է ապահովելու այդ համաձայնագրի կատարումը, քանի որ Թեհրանն արդեն հակառակ փորձն ունի։ Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին. ագրեսիայի զոհ դարձավ ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք։

Նմանատիպ նյութեր

Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը

Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների...

Եթե քաղաքացին պարտավոր է վճարել, համակարգն էլ պարտավոր է հաշվետու լինել․ Տիգրան Ջրբաշյան

Եթե քաղաքացին պարտավոր է վճարել, համակարգն էլ պարտավոր է հաշվետու լինել․ Տիգրան Ջրբաշյան

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարտադիր բժշկական ապահովագրություն․ եթե քաղաքացին պարտավոր է վճարել, համակարգն էլ պարտավոր է հաշվետու լինել․ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է արդեն մի քանի ամիս։ Եվ, իմ կարծիքով,...

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է՝ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի...

Ֆրանսիայի դեսպանատնից՝ հիվանդանոց․ տոնակատարության հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա է ստացել

Ֆրանսիայի դեսպանատնից՝ հիվանդանոց․ տոնակատարության հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա է ստացել

Armat Media-ի տեղեկություններով` հուլիսի 14-ին Հայաստանում նշվող Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել են հիվանդանոցում: Տոնակատարության ժամանակ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» ռեստորանը:...

Իրանում և Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում և Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է IRIB-ը։ Ցնցումները գրանցվել են Հորմոզգան նահանգի Բանդար Համիր քաղաքի մերձակայքում։ Այսօր վաղ առավոտյան 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Թուրքիայի Մալաթիա նահանգում...