Ռուսաստանի շուկան Հայաստանի համար ունի կենսական տնտեսական նշանակություն. Մհեր Մելքոնյան

27 Մայիսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում ձևավորվող իրավիճակը օրեցօր դառնում է ավելի մտահոգիչ և վտանգավոր։ Մի քանի օր է՝ հանրային տիրույթում տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական ելակով և լոլիկով բեռնված մեքենաները խնդիրների են բախվել ՌԴ սահմանին և վերադարձվել Հայաստան։ Առաջին հայացքից սա կարող է թվալ տեխնիկական կամ ժամանակավոր խնդիր, սակայն իրականում մենք գործ ունենք շատ ավելի խորքային և համակարգային վտանգի հետ, որի հետևանքները կարող են ծանր հարված հասցնել մեր տնտեսությանը, գյուղատնտեսությանը և սոցիալական կայունությանը։

Հայաստանի գյուղատնտեսությունը տարիներ շարունակ գոյատևել է չափազանց ծանր պայմաններում։ Մեր գյուղացին աշխատում է բարձր տոկոսադրույքներով վարկերի պայմաններում, մշտապես աճող ծախսերի, թանկացող պարարտանյութի, վառելիքի և ոռոգման խնդիրների պայմաններում։ Այս ամենին գումարվում են կլիմայական ռիսկերը, շուկաների սահմանափակությունը և պետական աջակցության համակարգային բացակայությունը։ Այս իրավիճակում արտահանման շուկաների կայունությունը դառնում է բառացիորեն կենսական նշանակության հարց։

Ռուսաստանի շուկան Հայաստանի համար ունի կենսական տնտեսական նշանակություն, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի իրացման տեսանկյունից։ Սա ոչ թե քաղաքական նախասիրությունների կամ աշխարհաքաղաքական համակրանքների հարց է, այլ փաստ, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում։ Հայկական գյուղմթերքի հսկայական ծավալներ իրացվել են հենց այդ շուկայում, և հազարավոր ընտանիքների սոցիալական կայունությունը անմիջականորեն կապված է այդ տնտեսական հարաբերությունների կայունության հետ։

Այսօր հատկապես վտանգավոր է այն, որ խնդիրը ծագում է գյուղատնտեսական ակտիվ սեզոնի հենց սկզբում։ Առաջիկա օրերին և շաբաթներին սկսվելու է նաև ծիրանի, բալի, դեղձի և այլ գյուղմթերքների լայնածավալ արտահանումը։ Եթե արդեն հիմա կան խոչընդոտներ և անորոշություններ, ապա դրանց շարունակությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ամբողջ ոլորտի համար։ Տասնյակ հազարավոր տոննաներով բերք կարող է մնալ սահմաններին, չհասնել սպառողին, վնասվել կամ ամբողջությամբ ոչնչանալ։ Իսկ դրա հետևանքները կրելու են ոչ թե պաշտոնյաները, այլ գյուղացիները, գյուղական համայնքները և նրանց ընտանիքները։
Առավել վտանգավորն այստեղ իշխանությունների վարքագիծն է։ Այս ծանր իրավիճակում հասարակությունը չի տեսնում օպերատիվ պետական կառավարում, չի տեսնում համակարգված աշխատանք, չի տեսնում հստակ քաղաքական պատասխանատվություն։ Փոխարենը իշխող քաղաքական խմբակը շարունակում է զբաղված մնալ ներքաղաքական քարոզչությամբ, հասարակության բևեռացմամբ և արտաքին քաղաքական վտանգավոր խաղերով։
Հատկապես մտահոգիչ է վերջին տարիներին իշխանությունների կողմից տարվող հակառուսական քարոզչական գիծը, որը հաճախ ներկայացվում է որպես «ինքնիշխանության» կամ «նոր քաղաքականության» դրսևորում։ Սակայն իրական պետական քաղաքականությունը չի կարող կառուցվել էմոցիաների, կեղծիքի և արտաքին կենտրոններին հաճոյանալու հաշվարկների վրա։ Պետության արտաքին քաղաքականությունը նախ և առաջ պետք է ծառայի պետության անվտանգությանը, սեփական ժողովրդի սոցիալական և տնտեսական շահերին։
Երբ իշխանությունները չեն հաշվարկում իրենց հայտարարությունների, քայլերի և քաղաքական ուղերձների տնտեսական հետևանքները, այդ գինը վճարում է հասարակ քաղաքացին՝ գյուղացին, արտադրողը, փոքր ու միջին բիզնեսը։ Հենց այդ պատճառով այսօր հարյուրավոր ընտանիքներ հայտնվել են անորոշության մեջ՝ չիմանալով, արդյոք իրենց արտադրանքը կհասնի շուկա, արդյոք կկարողանան փակել վարկերը, պահել տնտեսությունները և շարունակել ապրել հայրենի գյուղերում։
Այս իրավիճակը պետք է դառնա լրջագույն ազդակ, որ պետության արտաքին քաղաքականությունը, տնտեսական անվտանգությունը և ներքին սոցիալական կայունությունը չեն կարող գոյություն ունենալ միմյանցից անջատ։ Երբ իշխանությունը արտաքին հարաբերություններում առաջնորդվում է ոչ թե սառը պետական հաշվարկով, այլ քարոզչական տրամադրություններով և քաղաքական պահի շահերով, դրա հետևանքները վաղ թե ուշ հարվածում են երկրի տնտեսությանը, գյուղատնտեսությանը և հասարակ մարդու կենսամակարդակին։

Հայաստանի նման աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ միջավայրում գտնվող պետությունը չի կարող իրեն թույլ տալ արտաքին քաղաքական արկածախնդրություն, չհաշվարկված հայտարարություններ և ռազմավարական գործընկերությունների արժեզրկում։ Հատկապես այն պայմաններում, երբ երկրի գյուղատնտեսական արտադրության և արտահանման զգալի հատվածը ուղղակիորեն կապված է ռուսական շուկայի հետ։

Ուստի անհրաժեշտ է անհապաղ վերանայել այն քաղաքական և քարոզչական մոտեցումները, որոնք խորացնում են արտաքին տնտեսական ռիսկերը և հարվածի տակ դնում Հայաստանի հազարավոր գյուղացիական տնտեսությունների ապագան։ Պետք է վերջ տալ հակառուսական վտանգավոր հռետորաբանությանը, որը որևէ իրական օգուտ չի բերում Հայաստանին, բայց կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի տնտեսության, արտահանման համակարգի և սոցիալական կայունության համար։
Պետական իշխանության առաջնային պարտականությունը սեփական ժողովրդի կենսական շահերի պաշտպանությունն է։ Իսկ երբ հողի մարդը, արտադրողը և գյուղացին սկսում են զգալ, որ իրենք մնացել են միայնակ քաղաքական անհեռատեսության և պետական անգործության պայմաններում, դա արդեն դառնում է ոչ միայն տնտեսական, այլ պետական կառավարման և ազգային պատասխանատվության խորքային ճգնաժամ»։

Նմանատիպ նյութեր

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Յուլիա Սվիրիդենկոն հաստատեց իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից՝ Վլադիմիր Զելենսկու կողմից կաբինետը վերադասավորելու մտադրության մասին հայտարարությունից հետո։ «Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ղեկավարելու կառավարությունը… Մենք նաև նախագահի հետ քննարկել ենք մեր...

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել։ Տեղեկությունը Մոսկվայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն է հայտնել՝ նշելով, որ դեպի Երևան ուղերթը շաբաթական մեկ անգամ է իրականացվելու՝ Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից։ «Այժմ...

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը Հայաստանում

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը Հայաստանում

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Այն շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Այդ մասին Ֆեյսբուքի իր...

Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա հիվանդանոցում մահացել է

Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա հիվանդանոցում մահացել է

«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ. Ա.-ն։ Նախնական տվյալներով՝ երեխան հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումն ու հավասարակշռությունը, ինչի հետևանքով բախվել է պատին։ Դեպքից հետո նա...

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած

Հուլիսի 11-ին՝ ժամը 20։11-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից...