Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին

26 Մայիսի, 2026

Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին. Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նամակ է ուղարկել ՀՀ:

«Կոմերսանտը» գրում է, որ այն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նախարար Սերգեյ Ցիվիլևի անունից։ Այնտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։

«Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտարարված ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանը և զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային համաձայնագրերն են», — նշվում է նամակում։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություն տալ «Կոմերսանտին»։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես չի արձագանքել հրատարակության հարցմանը։

2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:

 

Նմանատիպ նյութեր

ՀՀ քաղաքացիներն արդեն միայն տոկոսների վճարման համար օրական վճարում են 1,1 միլիարդ դրամ․ Գրիգորյան 

  «Նախորդ տարի՝ 2025 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է վարկային համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 250 միլիոն դոլարի վարկ։ Դեռևս մեկ տարի չի անցել, ինչ Հայաստանը ստանձնել է 250...

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանի մի շարք դպրոցներում բողոքի ակցիաներ են ընթանում. պահանջում են վերացնել հիջաբի կրման արգելքը։ Հաղորդվում է, որ «գրանցվել են հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքեր՝ կապված պետական ​​ուսումնական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման...

Թաղապետարանի աշխատակիցներն ուղղակի փողոցում քայլում են, ասում՝ քանդում ենք ամբողջ տարածքը․ ակցիայի մասնակից 

  «Սպասում ենք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, որովհետև այս պահին մեր իրավունքները ոտնահարվում են։ Հանդիպում ենք խնդրել, թույլ են տվել, որ մարդիկ մի քանի հոգով բարձրանան վերև։ Այս պահին սպասում ենք՝ տեսնենք՝ իրավիճակն ինչպես...

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հայտնում է APA գործակալությունը։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը...

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...