ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել, իսկ այստեղ ֆրանսիացի զինվորների պատկերացնելը դժվար է թեկուզ աշխարհագրական հեռավորության պատճառով։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվայում ելնում են նրանից, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է, և դրան իրական այլընտրանք առայժմ չի երևում։ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համագործակցության շարունակությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակում»,- ասել է նա։






