Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել պատանդներին

26 Մայիսի, 2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումը և երկու երկրների միջև բարձր մակարդակի կայուն փոխգործակցությունը։ Միևնույն ժամանակ, Համագումարը խորապես մտահոգված է մնում Բաքվի կողմից Ադրբեջանում անօրինական կերպով բանտարկված բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժմամբ ու նրանց անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակելու կոչ է անում։

Ինչպես նախկինում հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը. «120,000 քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել էին Արցախում»։ Նախագահ Թրամփը նաև խոստացավ «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և Սպիտակ տանը «Խաղաղության և միջպետական​​հարաբերությունների հաստատման» վերաբերյալ հանդիպման ժամանակ հանձն առավ անմիջապես նախագահ Ալիևի հետ քննարկել պատանդ պահվող քրիստոնյա հայերի ազատ արձակման հարցը։ Համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին այս պարտավորությունները վերածել հստակ, չափելի գործողությունների։

Մինչ Միացյալ Նահանգները և Հայաստանը շարունակում են համատեղ աշխատել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ-ի առաջխաղացման վրա, ինչպես նաև մի շարք հիմնական ոլորտներում փոխըմբռնման հուշագրերի (MOU) հետ մեկտեղ, Համագումարը վերահաստատում է Հայաստանի անվտանգության ենթակառուցվածքների ամրապնդման և արցախահայության շարունակական մարդասիրական կարիքների բավարարման կարևորությունը։ Սա ներառում է աջակցություն իրենց պապենական հայրենիք վերադառնալու իրավունքին՝ անվտանգության, ժողովրդավարական իրավունքների նշանակալի երաշխիքներով և հայկական մշակութային ժառանգության ու կրոնական վայրերի լիարժեք պաշտպանություն։

Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի իր աշխատանքը՝ առաջ մղելու իրական անվտանգությունը, արդարությունը և այնպիսի ապագա, որում հայ ժողովուրդը կապրի ազատության և արժանապատվության պայմաններում՝ իր նախնիների հայրենիքում։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...