Այս թիմի իշխանության գալու պարագայում լինելու է մեծ համաներում․ Նարեկ Մանթաշյան 

24 Մայիսի, 2026

«Մի պահ պատկերացրեք մեր մանկության կամ պատանեկության կռիվներից մեկը․ եթե պետք լիներ դիմել որևէ ավագ եղբոր, դուք Նիկոլ Փաշինյանի՞ն կդիմեիք, թե՞ Ռոբերտ Քոչարյանին։ Եթե որևէ կոնֆլիկտ լուծելու համար բարիշացնող պետք լիներ, Նիկոլ Փաշինյա՞նն էր բարիշացնելու, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։

Եվ ուրեմն հունիսի 7-ին՝ համար 17-ին։

Քանի որ խոսեցինք բարիշեցնելու մասին, Էրեբունին նաև յուրահատուկ համայնք է, որտեղ գործում են երկու քրեակատարողական հիմնարկներ՝ Վարդաշենը և Նուբարաշենը։ Այլևս չկա նման համայնք։

Ես ուզում եմ ասել, թեև այստեղ բոլորդ գիտեք, որ այն տղերքը, ովքեր այնտեղ նստած են, նրանցից շատերը իրենց խղճի, մտքի, համոզմունքի ու քաղաքական հայացքների համար են այնտեղ հայտնվել։ Պետք է գիտակցել, որ այս թիմի իշխանության գալու պարագայում լինելու է մեծ համաներում՝ բազմաթիվ քրեական գործերի մասով, լինելու է համաներում նաև վարչական ակտերի, վարորդական իրավունքների հետ կապված հարցերի մասով, որովհետև այս իշխանությունները հալածել են միայն նրանց, ում վրա թուրը կտրել է կամ ում կողմից ընդդիմադիր խոսք են լսել»,- այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Էրեբունի համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Մանթաշյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բախվել են  քաղաքացիներ տեղափոխող «Ford Transit»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է,  «Tesla»-ն՝ հայտնվել ձորում․ 9 վիրավոր կա

Բախվել են քաղաքացիներ տեղափոխող «Ford Transit»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է, «Tesla»-ն՝ հայտնվել ձորում․ 9 վիրավոր կա

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Tesla» և մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...

ԱԳ փոխնախարարները վերանշանակվել են

ԱԳ փոխնախարարները վերանշանակվել են

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 26-ի N 749-Ա, 750-Ա, 751-Ա որոշումներով Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի...

Ինձ մոտ տպավորություն է, որ մեզ նոր աղետ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան 

«2018 թվականին, երբ որ հետապնդումը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հետևից տեսանք՝ ինչ արհավիրք եկավ մեր պետության, մեր ազգի գլխին։ Եվ այսօր, այսօր այն տպավորությունն է իմ մոտ, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Նոր արհավիրք է սպասվում։ Եվ ո՞նց։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից ԱԱԾ ուղեկցությամբ տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Մանրամասները՝ ուղիղ...

Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնությունում: Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող...