Փաշինյանն իրականում լեգիտիմացրել է Ադրբեջանի հավակնությունը. Հակոբ Բադալյան

22 Մայիսի, 2026

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով «ադրբեջանցիների վերադարձի» հարցին հայտարարում է, թե դա կապված է արցախցիների վերադարձի թեմային: Ըստ նրա, Ղարաբաղի, Նախիջևանի, Բաքվի, Կիրովաբադի հայերի վերադարձի թեմաները ներքին կապեր ունեն։

Իսկապե՞ս: Իլհամ Ալիեւը երբ հանձնարարություն է տալիս իր պաշտոնյաներին, որ նրանք առաջ մղեն օրակարգում այդ հարցը, կարծես թե չի հայտարարում, թե՝ «քանի որ հայերը խոսում են այսպես այսպես, դուք էլ առաջ մղեք այս հարցը»:

Ալիեւը որեւէ կերպ չի հայտարարում, թե իր այդ օրակարգը կապված է հայերի վերադարձի որեւէ հարցի հետ: Ավելին, կարծում եմ նա նույնիսկ չի էլ տագնապում «պատասխան հարցադրումներից»: Որովհետեւ ինքնին վերադարձի հարց բարձրացնելը չէ խնդիրը, այլ այդ հարցը «սպասարկելը»: Եվ այստեղ, Ադրբեջանը անհամեմատ ավելի մեծ հնարավորություն ունի, մի շարք պատռճառներով, որոնց մասին ներկայումս գուցե չարժե խոսել:

Հետեւաբար, եթե մենք անգամ լռենք մեր վերադարձի իրավունքների մասին, Ադրբեջանը չի լռելու, որովհետեւ նրա մոտիվը բացարձակապես «հայելային պատասխանը» չէ: Նրա մոտիվը Հայաստանի հանդեպ դեմոգրաֆիական էքսպանսիան է: Ու նա առաջ է տանելու այդ հարցը: Իսկ Նիկոլ Փաշինյանը, հարցի տրամաբանությունը բերելով «հայելայնության» դաշտ, իրականում լեգիտիմացրել է Ադրբեջանի հավակնությունը»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...